Վաճառող վերնագրերի գաղտնիքը

Եթե վաճառող տեքստ, ապա վաճառող վերնագրով

Դուք ունեք ընդհամենը 3 վայրկյան Ձեր պոտենցյալ հաճախորդին գրավելու համար, հետևաբար մի ծուլացեք ժամանակ տրամադրել լավ վերնագիր գրելուն։

Ծանոթանանք վաճառող վերնագիր գրելու 4U տեխնիկային 

Usefulness (օգտակարություն  )

Օգտատերը հստակ պետք է տեսնի և հասկանա, թե այդ ամենն իրեն ինչ օգուտ կտա, ինչի համար է այն, ինչ խնդիր է լուծում կամ ինքն արդյունքում ինչ կստանա։

 

 Ultra specificity (ուլտրակոնկրետություն   )

Մարդկանց պետք է հստակություն, ցուցանիշներ, չափելու հնարավորություն։ Այսինքն՝ նշեք թե Ձեր ապրանքն որքանով կավելացնի իրենց եկամուտը կամ որքանով կհեշտացնի իրենց կյանքը։

 

 Urgency (հրատապություն  )

Առավել էֆֆեկտիվ է այն հայտարարությունը, որը մարդկանց տալիս է կոնկրետ ժամանակակային ցուցանիշ։ Այսօ՞ր, վա՞ղը, թե՞ 2 շաբաթից։ Հստակ նշեք, թե իրենք երբ կտեսնեն արդյունքը։

 

Uniqueness (եզակիություն  )

Իսկ վերջում պետք է նաև ներկայացնենք, թե ինչով է Ձեր ապրանքը տարբերվում մյուսներից։ Նշեք թե ինչ առանձնահատկություն ունի այն, որը կարող է հասցնել ցանկալի արդյունքի։

 

Օրինակ  

Վերցնենք «Նոր դասընթաց» վերնագիրը․

1․ Օգտակարություն –  Ստացեք գիտելիքներ․

2․ Ուլտրակոնկրետություն – Ստացեք գիտելիքներ, որոնք 30%-ով կմեծացնեն Ձեր վաճառքները․

3․ Հրատապություն – Հենց այսօր ստացեք գիտելիքներ, որոնք 30%-ով կմեծացնեն Ձեր վաճառքները․

4․ Եզակիություն – Մեր դասընթացի շնորհիվ հենց այսօր ստացեք գիտելիքներ, որոնք 30%-ով կմեծացնեն Ձեր վաճառքները․

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*