Թարմացված Telegram

Telegram-յան օգտատերեր շուտ թարմացրեք Ձեր ծրագրերը, հետաքրքիր նորություններ կան 😉

Ո՞նց, դեռ չունե՞ք Telegram .  այսինքն մեր խելացի բոտերի հետ էլ ծանոթ չե՞ք ?

Դա այդպես թողնել չի կարելի․ անպայման բեռնեք, չեք փոշմանի։ Բայց չմոռանաք նաև հետևել մեզ Telegram-ում։

Իսկ թարմացումներին ծանոթացեք այստեղ ?

 

Նախ և առաջ նամակների մեջ հայտնվել է նկարները և վիդեոները ալբոմի տեսքով ուղարկելու հնարավորություն։ Այն կարող է ներառել մինչև 10 էլեմենտ․

Բացի այդ Դուք կարող եք նույնիսկ համարակալել նկարները և Ձեր նախընտրած հերթականությամբ ուղարկել ))

Իսկ ցուցադրության ժամանակ էլ ներքևում կերևա նկարների փոքրիկ տարբերակների շարքը։

 

Եղել է չէ, որ բազմաթիվ նամակների միջից ստիպված եք եղել փնտրել մի կարևոր նամակ։ Այժմ այն գտնելը Ձեզնից կխլի ընդամենը մի քանի վայրկյան․ հայտնվել է Saved Messages բաժինը.

Ուղղակի սեղմեք անհրաժեշտ նամակի վրա և պահեք այն saves messages-ում։

 

Փոփոխության է ենթարկվել նաև որոնման ալգորիթմը․ այսուհետ որոնման դաշտում որևէ բան գրելիս այն ցույց կտա ավելի շատ արդյունքներ ?

 

Այնպես որ թարմացրեք, օգտվեք և կիսվեք տպավորություններով։

Հաաա, ու չմոռանաք հետևել մեր Telegram-յան channel-ին ?

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*