
Նախկինում դժվար էր վաճառել որևէ բան օնլայն տիրույթում, իսկ հիմա դժվար է վաճառել առանց դրա ))
Իսկ սոց․ ցանցերում գրագետ և ամենակարևորը արդյունավետ հայտարարություններ տեղադրելու և վաճառքի ծավալները մեծացնելու համար, հետևեք այս պարզ խորհուրդներին ?
1․ Նշեք ապրանքի իրական գինը․
Եթե կարծում եք, որ չգրելով կամ հնարավորինս ձգելով գնի ներկայացումը, մեծացնում եք օգտատերերի հետաքրքրությունը, ապա սխալվում եք։ Այն մարդն, ում ի սկզբանե կվանի Ձեր ապրանքի գինը, երկար տեքստ կարդալուց հետո կամ նամակով գինը ստանալուց հետո էլ չի գնի ապրանքը։
Այնպես որ, ավելի լավ է հենց սկզբից ներկայացնենք ապրանքի գինը և ավելորդ ժամանակ չկորցնեք։
2․ Հնարավորինս հեշտացրեք ապրանքի պատվերի գործընթացը․
Եթե ներկայացնում եք ինտերնետ-խանութ, ապա ստեղծեք հնարավորինս պարզ պայմաններ գնումների համար։ Հնարավորության դեպքում առանց կայք այցելելու, գրանցվելու կամ այլ ավելորդ գործողություններ կատարելու մարդիկ պետք է ստանան իրենց դուր եկած ապրանքը։ Այլապես երկար և բարդ գործընթացները կարող են վանել նրանց և հետ պահել գնում կատարելու մտքից։
3․ Անընդհատ թարմացրեք տեսականին
Օգտատերերը հոգնում են միշտ նույն առաջարկը, նույն տեքստը կամ նկարը տեսնելուց։ Դուք պետք է անընդհատ թարմացնեք ապրանքները, առաջարկները, պետք է ներկայացնենք դրանք հետաքրքիր և գրավիչ։
Հիշեք, որ նաև շատ կարևոր է ունենալ մեծ տեսականի։ Օգտատերերը սիրում են շրջել էջում և նայել նկարները, այնպես որ Դուք պետք է ունենաք հնարավորինս մեծ քանակությամբ առաջարկներ, տարբեր տեսականիների ալբոմներ․ մի խոսքով մտցրեք զանազանություն և հետաքրքրություն ))
4․ Հետևեք թրենդերին
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ հենց թրենդերն են բերում մեծ եկամուտներ։ Բայց քանի որ դրանք շատ արագ են դառնում թրենդից հակաթրենդ, Դուք պետք է հնարավորինս շուտ իմանաք դրանց մասին և մաքսիմալ օգտագործեք այդ ժամանակահատվածը։
5․ Մեկնաբանություններին օպերատիվ պատասխանեք
Հաճախորդների մեկնաբանություններին պետք է շատ արագ պատասխանել։ Մինչ Դուք երկար մտածում եք կամ ձգձգում եք պատասխանը օգտատերերը կարող են նույն ապրանքը գտնել ուրիշի մոտ և հենց այդ պահին էլ ստանալ պատասխան ու գնել այն։
Այնպես որ, եղեք ակտիվ և անպատասխան մի թողեք ոչ մի մեկնաբանություն։
6․ Նեգատիվի կառավարում
Երբեք, լսում ե՞ք երբեք մի ջնջեք կամ անպատասխան մի թողեք դժգոհությունները կամ բացասական մեկնաբանությունները։ Փորձեք հասկանալ խնդիրը, շտկել այն, առաջարկել այլընտրանք կամ ուղղակի բացահայտել բացասական վերաբերմունքի պատճառը։
Հավատացեք, եթե այն անհիմն է կամ եթե Դուք իրոք սխալվել եք, եթե տվյալ օգտատերը չէ, ապա մյուսները հաստատ կգնահատեն խնդիրը լուծելու Ձեր պատրաստակամությունը։
Leave a Reply