Instagram-ի փոստերի իդելական ժամը

Հարց, որը տանջում է բոլորին․ երբ Instagram-ում փոստ անել հնարավորինս շատ like-եր ստանալու համար ?

Մեզ էլ է հետաքրքիր ))

Եվ ուշադրություն պատասխանը․

Հրապարակման իդելական ժամ չկա❗

 

Ամեն մեկի մոտ այն յուրովի է․ այն կախված է Ձեր էջից, լսարանից, փոստի տեսակից, կոնտենտից․ մի խոսքով պետք է վերլուծեք ամեն մանրուք ու նոր որոշեք Ձեր հրապարակումների համար իդեալական ժամը։

Չե՞ք հավատում․ Լավ, բայց դե միայն մենք չէ, որ ասում ենք։ Ավելի ճիշտ մենք հիմա կներկայացնենք մի քանի հետազոտությունների արդյունքներ, որոնք ներկայացնում են Instagram-ում հրապարակում անելու իդելական ժամը։

Դատեք ինքներդ?

Huffington Post – 14։00-ից 17։00-ը լավագույն ժամանակահատվածը փոստերի համար․

MarketingProfs – 13։00-14։00 հաղորդակցության համար ամենաօպտիմալ ժամը․

CoSchedule – երեքշաբթի, 14։00 լավագույն ժամը թրաֆիկի համար․

SumAll – 17։00-18։00 աշխատանքային օրերին, 20։00 երկուշաբթի․ լավագույն ժամերը փոստերի համար․

 

Եվ կան այսպիսի բազում-բազում հետազոտություններ, մոտեցումներ, կարծիքներ։ Խորհուրդ․ մի լսեք ոչ ոքի, որոշեք ինքներդ՝ ելնելով Ձեր փորձից ու վերլուծությունից։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*