ՆՈՐ Press & Hold հրապարակումներ․ Ինչպե՞ս պատրաստել

Արդեն հասցրե՞լ եք տեսնել մեր կախարդական հրապարակումը և ծանոթանալ բոտերի շարքի հետ։

Հետաքրքրե՞ց․ պատմե՞նք՝ ինչպես պատրաստել նման հրապարակումներ։

Դե եկեք սկսենք քայլ առ քայլ սովորել ?

 

Ի՞նչ է մեզ պետք․ 

  • iPhone, iPad, կամ iPod Touch  iOS 9.0 կամ դրանից բարձր,
  • նկարներ կամ տեսանյութ,
  • գլխավոր նկար,
  •  intoLive ծրագիր,
  • հաա ու երևի մոտ 5 րոպե․

 

Քայլ 1․ Բացեք intoLive ծրագիրը

՛

 

Քայլ 2․ Նշեք այն նկարները կամ տեսանյութը, որոնք պետք է դրվեն գլխավոր նկարից հետո․

Սրանք այսպես ասած թաքնված էլեմենտներն են, որոնք հայտնվելու են նկարի վրա սեղմելուց և սեղմած պահելուց հետո։
Ի դեպ նկարներից ծրագիրը ավտոմատ պատրաստում է սլայդ շոու, այնպես որ համոզվեք որ դրանց չափերը համապատասխան են։

 

Քայլ 3․ Ընտրեք գլխավոր նկարը․

Քայլ 4․ Պահպանեք live նկարը՝ save live photos

Եվ ՎԵՐՋ կարող եք բեռնել Facebook։

 

ԲԱՅՑ

2 կարևոր հանգամանք․

  1. Facebook բեռնեք միայն մոբայլով, ի դեպ Pages Manager-ով էլ չի ստացվի․
  2. Բեռնելիս ուշադիր եղեք, որ նկարի ներքևի հատվածում նշված լինի “Live” նշանը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*