Վիրուսային հեշթեգներ (KitKat)

Հիշում ե՞ք վիրուսային հեշթեգների մեր ներկայացրած պատմությունները՝  Red Bull-ի և  Airbnb-ի օրինակները․

Եկեք այսօր էլ ուսումնասիրենք մեր բոլորի շատ սիրելի KitKat-ի փորձը ?

KitKat

#MyBreak

Ամեն ինչ սկսվեց KitKat-ի այս գովազդային տեսանյութից ?

 

Այս տեսանյութից հետո ընկերությանն ու իր հավատարիմ հաճախորդները սկսեցին նկարահանել հետաքրքիր տեսանյութեր, որտեղ ներկայացնում էին իրենց ընդմիջումը, դե իհարկե է KitKat-ով ընդմիջումը 😉

Եվ հեշթեգն ու տեսանյութերը սկսեցին օր-օրի ավելի հայտնի դառնալ ու ավելի շատ օգտատերերի իրենց ընդմիջումով կիսվելու դրդել։

 

Օգտատերերն օգտագործում էին Google-ի ձայնային որոնումը և “Ok Google, YouTube my break” որոնելուց ու KitKat-ի բրենդավորված տեսանյութը նայելուց հետո ավտոմատ առաջարկ էին ստանում դիտելու 4 ամենադիտված տեսանյույթերը։ Չնայած տեսանյութերը միայն ըստ դիտելիության ցւոցանիշի չէ, որ առաջարկվում էին․ այստեղ ներկայացվում էին նաև ըստ օգտատերերի հետաքրքրությունների։

Այս ինտերնետային արշավից հետո ընկերությունը նույնիսկ իր շոկոլադի փաթեթավորումն էր փոխել՝ դրա վրա գրելով ընկերության #mybreak հեշթեգը։

Եվ այն իրոք աշխատող էր․ #mybreak-ը դարձավ վիրուսային հեշթեգ՝ հայտվելով 37 հազարից ավելի հրապարակումների մեջ։ Օգտատերերը կիսվում էին բազում հետաքրքիր պահերով՝ չմոռանալով տեսանյութում օգտագործել իրենց սիրելի շոկոլադն ու դրա տարածված հեշթեգը։

Image result for kitkat #mybreak

Այսպես ընկերությունը կարողացավ իրար կապել օնլայն և օֆլայն մարքեթինգը ու դրա շնորհիվ հասնել առավելագույն արդյունքի։

Այնպես որ, անգործ մի նստեք․ ստեղծեք, մտածեք, փոփոխեք, եղեք կրատիվ ու հետաքրքիր ?

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*