3 գործիք SMM մասնագետի կյանքը հեշտացնելու համար

SMM մասնագետների իսկական փրկությունը․

Գործիքներ, որոնք կօգնեն պլանավորել, մշակել և հրապարակել միևնույն նյութը տարբեր սոց․ հարթակներում ցանկացած ժամի։

Մի խոսքով, փորձեք, օգտվեք և հեշտացրեք Ձեր աշխատանքը 😉

 

SMMplanner

 

Հարթակներ․ Instagram, ВК, Facebook, ОК, Twitter, Pinterest, Telegram, Viber

Ամեն ամիս կարող եք մինչև 100 հրապարակում անվճար տեղադրել․

Այն հարմար է մի քանի էջեր միանգամից ղեկավարելու համար։ Այնպես որ եթե Դուք միաժամանակ մի քանի էջի ադմին եք, ապա կարող եք միավորել դրանք կամ ստեղծել հատուկ խմբեր կամ նախագծեր, դրանք առավել հեշտ և արդյունավետ կառավարելու համար։

Եվ SMMplanner-ի ամենակարևորը ֆունկցիան․ կարող եք նույնիսկ նշել հրապարակումը ջնջելու ժամանակը։

Սա օրինակ կարող եք օգտագործել, եթե հրապարակում եք անում Ձեր զեղչերի կամ այնպիսի առաջարկների մասին, որոնք սահմանափակված են ժամանակով։

 

 

SmmBox

 

Հարթակներ․ ВК, ОК, Facebook, Instagram, Twitter, Telegram, Tumblr, Pinterest

Կայքը տալիս է 14 օր գործիքը փորձարկելու համար։

SmmBox-ը խելացի ծառայություն է․ չե՞ք հավատում։ Այն ոչ միայն պլանավորում է Ձեր հրապարակումները տարբեր սոց․ ցանցերում, այլև գտնում և առաջարկում է 16 թեմաների ամենատարածված հրապարակումներն ու առաջարկում տեղադրել դրանք։ Հաաա չմոռանանք ասել, որ պարտադիր չէ, որ հրապարակումն անեք հենց այդ նույն հարթակում։ Այսինքն՝ եթե օրինակ գտել եք Facebook-ի հրապարակում, կարող եք այն հրապարակել Vk-ում։

Ի դեպ, այս հնարավորությունն անվճար է։ Այսինքն՝ դեմո- տարբերակի ավարտից հետո էլ կարող եք օգտագործել այն։

 

 

Կայքն ունի նաև հավելված, որի շնորհիվ սեղմելով ընդամենը Alt+X կարող եք ստեղծել Ձեր հրապարակումները։

 

 

PublBox

Հարթակներ․ ВК, ОК, Facebook, Instagram, YouTube, Twitter, LinkedIn, Pinterest

Անվճար տարբերակը գործում է 14 օր։

Ծառայության ամենակարևոր հատվածը․ կարող եք Ձեր նշած ժամին տեսանյութ տեղադրել YouTube-յան Ձեր էջում։

Yuhuu․ այստեղ կարող եք նույնիսկ խմբագրել նկարները․ առկա են բազում շաբլոններ, էֆեկտներ, ինչպես նաև վերլուծություն։ Դուք կարող եք տեսնել, թե հրապարակավածներից, որոնք են առավել շատ հավանում ստացել։

9 дизайн-редактор PublBox

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*