
Հավերժ տանջող հարց․ ինչպե՞ս սոց․ ցանցերում էջերը դարձնել ավելի ակտիվ ?
Բացի բոլորիս հայտնի քայլերից կան նաև մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում։
Որո՞նք․ եկեք պարզենք միասին?
1. Գտեք թեմատիկ խմբեր կամ էջեր և առաջարկեք նրանց համագործակցել․
Սա ամենատարածված մեթոդն է․ հասկացեք, թե որն է Ձեր թիրախային լսարանը, գտեք համապատասխան էջեր և առաջարկեք գովազդել Ձեր էջը։ Դա կարող է լինել որոշակի գումարի դիմաց կամ Ձեր էջում իրենց գովազդի տեղադրման կամ բազմաթիվ այլ տարբերակներ։
2․ Արտաքին գովազդ
Եթե Ձեր բիզնեսը կապված է ապրանքի թողարկման հետ, ապա կարող եք էջի անվանումը կամ հղումը տեղադրեք դրա փաթեթավորման վրա։ Կամ տեղադրեք տարբեր թռուցիկների կամ ամսագրերի մեջ։ Եթե Ձեր ապրանքը, ծառայությունը կամ հենց գովազդը իսկապես տարբերվող և հետաքրքիր է, ապա հավատացեք այն ուշադրություն կգրավի և կստիպի այցելել նաև Ձեր էջ։
3․ Գրանցում
Օրինակ որևէ հետաքրքիր միջոցառման, վեբինարի կամ սեմինարի գրանցումը կազմակերպեք Ձեր էջի միջոցով։ Թող մասնակիցները Ձեր էջից վերցնեն գրանցման հղումը կամ հենց Ձեզ մոտ էլ գրանցվեն։ Միջոցառումը կարող է լինել ինչպես Ձեր կազմակերպածը, այնպես էլ այլ կազմակերպություն։ Միայն գտեք կազմակերպիչներին, առաջարկեք համագործակցել, տրամադրեք Ձեր օնլայն հարթակները գովազդի համար և խնդրեք, որ մասնակիցները անպայման հետևեն Ձեր էջին։
4․ Օֆֆլայն ակցիաներ
Ինչպե՞ս կապել օնլայն և օֆֆլայն հարթակները․ շատ հեշտ։
Օրինակ սրճարաններ կան, որ զեղչ են տրամադրում իրենց այն հաճախորդներին, ովքեր հետևում են սրճարանի էջին սոց․ ցանցերում։ Հետաքրքիր և իսկապես աշխատող մոտեցում։ Այնպես որ մտածեք, թե Դուք ինչպես կարող եք Ձեր օնլայն և օֆֆլայն հարթակները կապել միմյանց։
5. Բանալի բառերը (ключевые слова ) ամենուրեք․
Օգտագործեք բանալի բառերը ամենուր՝ անվանման, նկարագրության, նյութերի անվանումների և հրապարակումների մեջ։
Ո՛չ, սա միայն SEO- առաջխաղացման համար չէ։ Որոնողական համակարգերը այդ բառերով բերում են նաև սոց․ ցանցերը։ Իսկ եթե չգիտեք, թե ինչ բանալի բառեր օգտագործեք, ապա կարող եք օգտվել Яндекс.Wordstat-ից և Google Keyword Planner-ից։
Փորձեք, հասկացեք, որ մոտեցումն է աշխատում Ձեր բիզնեսի համար և կիսվեք մեզ հետ ?
Leave a Reply