
Եվ կրկին մեր սիրելի Instagram-ը․ եկեք այսօր խոսենք այստեղի գեոթեգերի և դրանց առանձնահատկության մասին ?
Կարիք չկա չէ՞ բացատրել թե ինչ է գեոթեգը ))
Հատկապես այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են գրավել իրենց տարածաշրջանի օգտատերերի ուշադրությունը, գեոթեգերը կարող են մեծ նշանակություն ունենալ.
Գեոթեգերի օգտագործումը․
Մինչ գեոթեգերի օգտագործումը նախ կարող եք ստեղծել Ձեր ընկերության կամ խանութի համապատասխան թեգը։
Ստեղծեք թեգը Facebook-ում և սկսեք հնարավորինս շատ օգտագործել այն, որպեսզի բարձրանա դրա օգտագործման քանակը և օգտատերերն ավելի շուտ նկատեն։
Բացի այդ չմոռանաք նաև Instagram Story-ների գեոթեգերի մասին։
Փորձեք հայնտվել “Топ публикаций” բաժնում ըստ գեոթեգերի։ Օգտատերեր կան որոնք սիորւմ են որոնում կատարել ըստ տարածաշրջանի, այնպես որ հայտնվելով նրանց ուշադրության կետնրոնում կարող եք գովազդել Ձեր էջը։
Կարող եք նույնիսկ կատարել Ձեր սեփական վերլուծությունը, հասկանալ, ովքեր են ըստ գեոթեգերի որոնման ամենաակտիվ հրապարակումները և գտնել Ձեր թեմատիկային համապատասխան օգտատերերին։ Առաջարկեք նրանց Ձեր ապրանքը, առաջարկեք համագործակցել կամ նրանց և իրենց ընկերների համար հատուկ պայմաններ ու զեղչեր։
Եթե ենթադրանք Դուք ունեք Ձեր խանութը կամ ռեստորանը, փորձեք առաջխաղացնել Ձեր սեփական գեոթեգը։
Դրա համար կարող եք՝
- Աշխատողներին մոտիվացնել հաճախակի հրապարակումներ անել՝ նշելով Ձեր գեոթեգը։ Այդպես կկարողանաք գրավել նոր օգտատերերի ուշադրությունը և բարձրացնել Ձեր գեոթեգի ակտիվությունը։
- Հաճախորդներին խնդրել գեոթեգով հրապարակում անել՝ փոխարենը առաջարկելով որոշակի զեղչ կամ օրինակ մեկ բաժակ սուրճ։
- Կազմակերպեք մրցույթներ։ Սա առաջխաղացման ամենատարածված մեթոդն է։ Ընտրեք որևէ մրցանակ, մտածեք պայմաններ և վերջ․ միայն չմոռանաք պարտադիր պայմանի մասին՝ գեոթեգը:
Մի խոսքով մտածեք հետաքրքիր տարբերակներ և ակտիվացրեք Ձեր էջը՝ օգտագործելով բոլոր հասանելի գործիքները, կլինի դա թեգ, գեոթեգ, հեշթեգ, թե այլ բան։
Leave a Reply