
Որպեսզի գովազդը լինի արդյունավետ, պետք է այն ստեղծելիս արդեն իսկ պատկերացում ունենաք, թե որն է Ձեր թիրախային լսարանը։ Պարզեք, թե ինչպես կարող եք, օգտատերերի ուշադրությունը գրավելով, դարձնել նրանց Ձեր հաճախորդը
Եկեք միասին պարզեք, թե ինչ քայլեր է պետք անել՝ թիրախային լսարանին հնարավորինս համապատասխան գովազդ ստեղծելու համար ?
1. Ընտրեք Ձեր լսարանը և բացահայտեք նրենց հետաքրքրությունները
- Պարզեք, թե Ձեր ընկերությունը հաճախորդներին ինչով կարող է օգտակար լինել կամ հետաքրքրել,
- Մտածեք, թե ինչ առավելություններ են ստանում իրենք՝ Ձեզ դիմելով։
2․ Գովազդը ստեղծելիս մտածեք հաճախորդի մասին
- Պատմեք կամ ցուցադրեք այնպիսի բան, որը լսարանին անտարբեր չի թողնի,
- Մտածեք, թե ինչը կարող է էմոցիոնալ ազդեցություն ունենալ լսարանի վրա։
3․ Ցուցադրեք ոչ միայն հնարավորությունները, այլև առավելությունները ևս
- Ապրանքից բացի ցույց տվեք նաև այն մարդկանց, ովքեր օգտագործում են այն,
- Պատմեք նաև, թե ինչ խնդիրներ կարող է լուծել Ձեր ապրանքը։
4․ Տվեք հստակ և կարճ ձևակերպում
- Այնպես արեք, որպեսզի մարդիկ հեշտ հասկանան, թե ինչով է զբաղվում և ինչ է առաջարկում Ձեր ընկերությունը,
- Հիշեք, որ գովազդի տեքստը անդեմ չպետք է լինի․ դիմեք հենց Ձեր հաճախորդներին։
5․ Մարդկանց դրդեք գործողությունների
- Գովազդի մեջ օգտագործեք «այսօր», «հիմա» կամ նման այլ արտահայտություններ՝ լսարանի գործողություններն արագացնելու համար,
- Մարդկանց գրավեք տեքստի կամ գործողության դրդող կոճակի միջոցով։
Leave a Reply