4 քայլ Instagram-ում մրցույթ կազմակերպելու համար

Instagram-յան Ձեր էջը ակտիվ չէ՞․ Գուցե՞ ժամանակն է մրցույթ կազմակերպելու ))

Մրցույթը կօգնի գրավել օգտատերերի ուշադրությունը և ակտիվացնել Ձեր էջը։ Ուստի, ստորև կներկայացնենք 4 պարզ քայլ Ձեր բրենդի ճանաչելիությանն ուղղված մրցույթ կազմակերպելու համար?

 

1․ Ընտրեք մրցույթի տեսակը․

Եղեք կրեատիվ, որպեսզի հետաքրքրեք օգտատերերին։ Օրինակ կարող եք օգտագործել մրցույթի հետևյալ մոտեցումներից մեկը․

Like․ Սա ամենահեշտ և տարածված մրցույթի օրինակներից է։ Մրցույթում հաղթելու համար օգտատերերը ուղղակի պետք է լայքեն նկարը։

Մրցույթի այս տեսակը բավականին հեշտ է, արագ և արդյունավետ, և բացի այդ որքան շատ մարդ է լայքում Ձեր նկարը, այնքան Discovery page-ում հայտնվելու Ձեր հնարավորությունը մեծանում է։

Comment․ Մրցույթի այս տեսակը նման է նախորդ տեսակին, բայց այստեղ հիմնական գործոնը մեկնաբանություններն են։

Այստեղ կարող եք օգտագործել ինչպես դասական՝ ուղղակի մեկնաբանություն գրելու մեթոդը, այնպես էլ փորձեք նոր օգտատերեր գրավել։ Օրինակ կարող եք մրցույթին մասնակցելու համար օգտատերերը պետք է մեկնաբանություններում նշեն իրենց մի քանի ընկերներին և այլն։

Մրցույթը, որն իրենից ենթադրում է այլ օգտատերերին մեկնաբանություններում tag անելը, կարող է շատ արդյունավետ լինել և ապահովել օրգանիկ ներգրավվածություն։

Ի դեպ, չմոռանաք մրցանակի մասին․ այն պետք է հետաքրքրի օգտատերերին, դրդի նրանց մասնակցելու մրցույթին։

Photo.  Մրցույթի ամենատարածված տեսակներից մեկն էլ նկարների տարածումն է։ Մրցույթին մասնակցելու համար օգտատերերը պետք է իրենց էջում հրապարակեն համապատասխան նկարը հատուկ հեշթեգով։

 

2. Նշեք պայմանները

Ի տարբերություն օրինակ Facebook-ի, Instagram-ը մրցույթի պայմանների համար այդքան լայն հնարավորություններ չի տալիս։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ուշադրությունից դուրս թողնել պայմանները։

Նախ դրանք պետք է լինեն հնարավորինս պարզ և հասկանալի։ Օգտատերերի մոտ պետք է հարց չառաջանա պայմաններին ծանոթանալիս, և բացի այդ պետք է կարողանաք այնպես ձևակերպել, որ հետաքրքրի նրանց և ժամանակի կորուստ չթվա։

Պայմանների մեջ հստակ նշեք, թե երբ է սկսվում և երբ է ավարտվում մրցույթը, ինչպես են ընտրվելու հաղթողները ու ինչ են ստանալու և նման այլ մանրամասներ։

Պայմանները սովորաբար գրում են նկարի նկարագրության բաժնում, կամ կարող եք ստեղծել հատուկ այդ մրցույթի համար ստեղծված landing page (պատրաստելու օրինակը կարող եք գտնել այստեղ):

 

3․ Ընտրեք մրցանակ

Եվ վերջապես մրցույթի ամենակարևոր մասը․ ընտրեք համապատասխան մրցանակ։

Հիշե՛ք, որ մրցանակը պետք է լինի արժեքավոր մի բան, որը օգտատերերի մոտ հետաքրքրություն կառաջացնի ու կդրդի նրանց մրցույթին մասնակցելու։

Դուք իհարկե կարող եք խաղարկել օրինակ iPhone կամ նման այլ գրավիչ մրցանակ, բայց եթե ցանկանում եք գրավել կոնկրետ Ձեր թիրախային լսարանի ուշադրությունը, ապա լավ կլինի խաղարկեք Ձեր բրենդի ապրանքը կամ ծառայությունը։

 

4․ Տարածում

Կարևոր է նաև ճիշտ հեշթեգների օգտագործումը։ Նախ դրանք կօգնեն արագ տարածել էջը, իսկ մրցույթի դեպքում ստեղծված հեշթեգը տարբերակել մրցույթի մասնակիցներին և մրցութային հրապարակումները։

Հեշթեգը կարող է ներառել Ձեր բրենդի անունը կամ լինի այնպիսի մի բան, որը կասոսացվի Ձեզ հետ։

Ի դեպ, եթե Դուք մրցույթ եք կազմակերպել Instagram-ում, դա չի նշանակում, որ չեք կարող այն տարածել այլ սոց․ հարթակներում։ Իրականում այլ հարթակներում գովազդը ավելի կակտիվացնի և ավելի շատ օգտատերեր կներգրավի։

 

Այնպես որ, եղեք կրեատիվ, կազմակերպեք մրցույթներ՝ ընտրելով գրավիչ նվերներ և օգտագործելով ճիշտ հեշթեգներ, և գրավեք Ձեր թիրախային լսարանի ուշադրությունը։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*