5 բջջային հավելված նկարների համար

Ցանկանում ե՞ք Ձեր նկարները դարձնել ավելի գրավիչ՝ օգտագործելով պարզ բջջային հավելվածներ, ապա մեր այս նյութը հենց Ձեզ համար է։

Եկեք միասին ուսումնասիրենք հավելվածները, որոնց միջոցով կարող եք մշակել Ձեր նկարները ?

1․ A Color Story

Related image

Այս հավելվածում կգտնեք նկարները մշակելու հետաքրքիր և հեշտ մեթոդներ։ Ընտրություն կատարեք  հավելվածի ֆիլտրերի լայն տեսականուց Ձեր նկարն ավելի գրավիչ և արտահայտիչ դարձնելու համար։ Այս հավելվածը հատկապես օգտակար է նկարների մշակման համար։

Ֆիլտրերի փաթեթում առաջին 4 ֆիլտրերը  (Pop, Everyday, Sharp, and Lite Bright) կատարում են հրաշալի աշխատանք անգույն և ձանձրալի նկարներն ավելի պայծառ և լուսավոր դարձնելու համար։

a color story app editing example

 

Այս հավելվածի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն պահպանում է նկարի վրա աշխատելու ընթացքում Ձեր կատարած քայլերրը և հնարավորություն տալիս ցանկացած պահի վերադառնալ նախորդ քայլերին կամ ցանկացած տեսքով պահպանել նկարը։

Խորհուդ․Այս հավելվածով կարող եք նույնիսկ փոփոխել մինչև մեկ րոպեանոց վիդեոները այնպես, ինչպես դա անում եք նկարների դեպքում։

 

 

2․ Snapseed 

snapseed selective tool before and after

Այս հավելվածի օգնությամբ Դուք կկարողանաք պայծառեցնել ստվերները կամ մութ հատվածները Ձեր լուսանկարներում։ Այն հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android հավելվածների համար։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս նկարի ցանկացած հատվածը նշելու և միայն այն փոփոխելու համար։

Օրինակ այդպիսի  փոփոխություններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարներում ։

snapseed selective tool adjust area

 

 

3․ Pixomatic

Image result for Pixomatic

Ստացել եք շատ գեղեցիկ լուսանկար, բայց դրա ֆոնը փչացնում է այն, օգտագործեք Pixomatic հավելվածը․

Փոխեք նկարը և տվեք դրան այնպիսի տեսք,ինչպիսին ցանկանում եք։ Հավելվածը թույլ է տալիս մի քանի պարզ քայլով վերցնել Ձեր ցանկացած հատվածը և փոխել հետևի ֆոնը։

 

4․TouchRetouch 

Շատ է չէ պատահել, որ ստացվել է շատ գեղեցիկ լուսանկար, բայց ինչ-որ բան խանգարել է այն իդեալական դառնալու համար։ Այս դեպքում Photoshop-ից կամ այլ հնարավորություններից օգտվելու փոխարեն կարող եք օգտագործել TouchRetouch հավելվածը հեռացնելու համար կոնկրետ օբյեկտը։

touchretouch remove unwanted object example

 

 

5․Magic Eraser

Image result for Magic Eraser app

Եվս մեկ հավելված նկարի ֆոնը փոխելու համար։ Կարծես այդքան էլ շատ չի զիջում ֆոտոշոփին, այնպես որ կարող եք հեշտությամբ Ձեր նկարներին հաղորդել իդեալական տեսք։

Սա հարմար տարբերակ է ֆոները լոգոներից տեղաշարժելու և այն վերածելու PNG ֆայլերի թափանցիկ ֆոներով։

 

Բացի այդ կարող եք նաև Ձեր նկարները խմբագրել օնլայն ծրագրերի միջոցով, իսկ նման ծրագրերի շարքին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*