Գովազդի տեղադրման սկզբունքները

Այսօր գովազդը համացանցում գերազանցում է ավանդական տարբերակներին, իսկ Facebook-ն էլ դարձել է դրա տեղադրման ամենակիրառելի հարթակներից մեկը։

Եվ քանի որ Facebook-ն ու իր տրամադրած ծառայություններն օր օրի զարգանում են, ընկերությունը որոշել է ներկայացնել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են Facebook-ում, Messenger-ում և Instagram-ում գովազդ տեղադրելիս։ Ստորև ներկայացնում ենք այդ սկզբունքները հենց ընկերության անունից ?

 

Նախ և առաջ մենք ստեղծում ենք մարդկանց համար․

Այն , թե ինչպես ենք մենք անվճար մատուցում մեր ծառայությունները, կոչվում է գովազդ։ Մենք ուզում ենք, որպեսզի գովազդները լինեն այնքան համապատասխան և օգտակար,  որքան այլ հրապարակումներն են Ձեզ համար։ Գովազդային հայտարարությունները, որոնք Դուք տեսնում եք կախված են Ձեր նախասիրություններից, այլ ոչ թե այն հանգամանքից, թե որքան գումար կստանա Facebook-ը այդ գովազդից։

 

Մենք չենք վաճառում Ձեր տվյալները․

Մենք չենք վաճառում Ձեր տվյալները, անունը, հրապարակումները, էլ․ հասցեները կամ հեռախոսահամարը։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել գովազդատուններին օգտակար ինֆորմացիա իրենց գովազդի ցուցադրության և արդյունավետության մասին՝ առանց տրամադրելու տեղեկություն օգտատերերի մասին։

 

Դուք կարող եք կառավարել գովազդը, որը ցուցադրվում է Ձեզ․

Սեղմելով էկրանի աջ կողմում, դուք կարող եք թաքցնել կամ արգելել այն գովազդները և հայտարարությունները, որոնք  Ձեզ դուր չեն գալիս։ Յուրաքանչյուրը կարող է մուտք գործել գովազդի կարգավորումների բաժին և իմանա ավելին այն տեղեկատվության կամ հետաքրքրությունների մասին, որոնք ազդում են գովազդի ցուցադրության վրա։ Բացի այդ հնարավոր է նաև կառավարել այդ ինֆորմացիան, որպեսզի ավելի թիրախավորված գովազդներ ցուցադրվեն։

 

 

Գովազդը պետք է լինի թափանցիկ

Դուք պետք է հեշտորեն հասնկանաք, թե ով է գովազդատուն և  ինչ այլ գովազդային հայտարարություններ ունի նա։  Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք գովազդային թափանցիկության ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս այցելել Facebook-յան յուրաքանչյուր էջ և տեսնել հրապարակված գովազդային հայտարարությունները՝ անկախ նրանից, թե այդ գովազդները ցուցադրվել են Ձեզ, թե ոչ։

Սա ոչ միայն գովազդը Facebook-ում կդարձնի ավելի թափանցիկ, այլ գովազդատուներին կստիպի հաշվետու լինել իրենց ստեղծած գովազդների որակի համար։

 

Գովազդը պետք է լինի անվտանգ և քաղաքացիական

Մենք ունենք որոշակի չափանիշներ, որոնցով արգելվում են ատելության, ահաբեկչության,  այլատյացության և այլ նեգատիվ վարքի այլ դրսևորումները։ Մենք պահպանում ենք խիստ գովազդային քաղաքականություն, որպեսզի պաշտպանենք Ձեզ այնպիսի բաներից, ինչպիսիք են օրինակ գովազդային խտրականությունը։

Մենք չենք ցանկանում, որ գովազդը օգտագործվի ատելության կամ խտրակնության քարոզման համար, այդ իսկ պատճառով անընդմեջ վերանայում ենք տեղադրվող գովազդները, ուսումնասիրում ենք դրան բովանդակությունը, թիրախային լսարանը և գովազդատուի ինքնությունը։ Մեր նպատակն է կանխել և հեռացնել այնպիսի բովանդակությունները, որոնք խախտում են մեր քաղաքականությունը։

 

Գովազդը պետք է ընդլայնի և՛ խոշոր, և՛ փոքր բիզնեսի հնարավորությունները

Մենք կարծում ենք, որ փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենա օգտվել բոլոր այն գործիքներից, որոնք հասանելի էին միայն խոշորներին։ Մեր գովազդատուները տարբեր են՝ տարածքային բիզնեսից մինչև ահռելի մեծ կազմակերպություններ, և մենք էլ մեծ դեր ունենք նրանց գործունեության, հատկապես գովազդը թիրապային լսարանին հասցնելու, բիզնեսի առաջխաղացման և աշխատատեղերի ընդլայնման մեջ։ Մեր հարթակը կօգնի գովազդատուներին ունենալ համապատասխան լսարան։

 

Մենք միշտ կատարելագործում ենք մեր գովազդները

Մենք միշտ կատարելագործում կամ  ներդրում ենք անում այն ամենի մեջ, ինչն աշխատում է։ Հատկապես գովազդի դեպքում, մենք լսում ենք մարդկանց կարծիքները և բարելավում դրանք։ Եվ մենք կշարունակենք ներկայացնել, ստուգել և թարմացնել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են գովազդային ձևաչափերը, դրա հսկողությունը և այլն։

 

Դե իսկ գովազդի տեղադրման սկզբունքներին ծանոթանալուց հետո ընթերցեք նաև մեր խորհուրդները և ստեղծեք ճիշտ ու արդյունավետ գովազդ։

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*