
Տոներն են մոտենում, տոներն են մոտենում․․․
Գիտե՞ք՝ ինչպես տոների ընթացքում կարող եք արդյունավետ օգտագործել Instagram-ը և առաջխաղացնել Ձեր բիզնեսը։ Եկեք միասին պարզենք ?
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարդիկ գրեթե ամբողջ օրը սոց․ ցանցերում են անցկացնում, այստեղով նույնիսկ ընտրում նվերներ, հետևում ինչ-որ թեմատիկ էջերի, բացահայտում իրենց ընկերների հետաքրքրությունները և այլն։
Եվ այսպես, Ամանորին Instagram-ի օգտագործման 6 եղանակ, որոնք կօգնեն հասնել հաջողության )
1. Կազմակերպեք հարցում
Բոլորն էլ գիտեն, որ հարցումները ոչ միայն գրավում են մարդկանց ուշադրությունը, այլև ապահովում են ակտիվ հարաբերություններ։
Օրինակ եթե մարդկանց առաջարկեք ապրանքի մի քանի տարբերակ, ոչ միայն կցուցադրեք այն, այլ նաև կապահովեք ակտիվ քննարկումներ և փոխհարաբերություններ։
2. Նպատակային գնումներ
Հաճախորդներին ասեք, որ իրենց գնումներից ստացված հասույթի մի մասը օգտագործվելու է բարեգործության համար և կտեսնեք, թե որքան մարդ կցանկանա միանալ Ձեզ։ Ձեր այս քայլը մարդկանց մոտ առաջացնում է հաճելի զգացողություններ, իսկ բրենդը ձեռք է բերում վստահություն։
3. Ամանորյա մրցույթ
Կարող եք կազմակերպել փոքրիկ մրցույթ և խնդրել հաճախորդներին հատուկ հեշթեգ օգտագործել, որի օգնությամբ կկարողանաք ընտրել հաղթողին։ Այդպես կբարձրացնեք բրենդի ճանաչելիությունը և կստեղծեք կապ հաճախորդների հետ։ Չմոռանաք, որ մրցույթի ընթացքում հարկավոր է հանձնել փոքրիկ նվերներ, և ցանկալի է, որ դա լինի Ձեր ապրանքներից։
4. Գովազդեք լրացուցիչ ապրանքներ
Մարդիկ փնտրում են իդեալական համադրություններ։ Ենթադրենք եթե վաճառում եք կոշիկ, կարող եք նաև գովազդել դրան համապատասխան պայուսակ, որը իդելական կդարձնի ամանորյա կերպարը։
5. Զեղչեր, զեղչեր, զեղչեր
Հատկապես տոներին զեղչը ամենագրավիչ և արդյունավետ գործիքն է։ Բոլորը փորձում են ընտրել նվերներ իրենց ընկերների և ընտանիքի անդամների համար, ուստի զեղչը հենց այն է ինչ նրանց պետք է։
6. Գովազդ
Եվ իհարկե չմոռանաք գովազդների մասին։ Եվ քանի որ բոլորը փորձում են գրավել հաճախորդների ուշարությունը, փորձեք ինչ-որ կերպ առանձնանալ։
Այսպիսով Ձեր բիզնեսի առաջխաղացման համար եղեք ակտիվ, ուսումնասիրեք, վերլուծեք և ճիշտ քայլերով գրավեք օգտատերերի ուշադրությունը։
Leave a Reply