Ինչ կարելի է անել համացանցի միջոցով կամ չի կարելի )

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում անգլիական ռեստորանը վարկանշային աղյուսակում դարձավ առաջատար և ստացավ բազում պատվերներ, ու սա այն դեպքում, որ ռեստորանը ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ։ 

Պատմություն այն մասին, թե ինչպես մի գործազուրկ կարողացավ մոլորեցնել ողջ համացանցը ?

Ուբա Բատլերը որոշում է ապացուցել, որ մարդիկ հեշտությամբ հավատում են այն ամենին, ինչ տեսնում են համացանցում և ստեղծում է իր ռեստորանը համացանցում ու անվանում “The Shed At Dulwichthe

 

Նախ և առաջ Բատլերը ընդամենը 10 ֆունտով գրանցում է իր «ռեստորանը» TripAdvisor-ում, բայց կոնկրետ իր տան հասցեն չնշելով, որպեսզի միանգամից չբացահայտվի։ Այնուհետև փոքրիկ մի կայք և մի քանի լուսանկար իր «ուտեստներից» ։

Հաջողության գաղտնիքներից մեկը երևի «համեղ» ուտեստների գրավիչ լուսանկարներն էին։ Բայց կարող եք գուշակել՝ որտեղ էր ռեստորանը և ինչից էին պատրաստվում ուտեստները։

Ուշադրություն․  որպես լուսանկարների համար ռեստորանի տարածք Բատլերն օգտագործում էր իր տան պահոցը (հենց այդպես էլ կոչել էր ռեստորանը), իսկ այ ուտեստների համար օգտագործվում էին սպիտակեցնող նյութեր, սափրվելու միջոց, աման լվանալու հեղուկ  և նման «համեղ» բաղադրիչներ։

Ռեստորանի գրանցման օրը՝ մայիսի 5-ին այն զբաղեցնում էր վերջին հորիզոնականը և ոչ ոք չգիտեր դրա մասին, բայց օգնության է հասնում համացանցը։

Բատլերը խնդրում է իր ընկերներին գրել դրական կարծիքներ իր ռեստորանի մասին, իրականացնում է մի քանի ոչ իրական, բայց գրավիչ ֆոտոսեսիաներ և վերջ․ մի քանի շաբաթ անց արդեն The Shed At Dulwich-ը դառնում է բավականին հայտնի։ Մարդիկ սկսում են զանգել ու գրել՝ փորձելով սեղան պատվիրել։

Ռեստորանը մտնում է թոփ 30-ի ցանկ․ արդեն խոշոր ընկերություններն են սկսում զանգահարել և փորձում համագործակցել, խնդրում են Google-map-ում նշել ռեստորանի կոնկրետ հասցեն։

 

Նոեմբերի 1-ին իրավիճակն արդեն դուրս եկավ վերահկողությունից, սուտը բացահայտվեց։

Այս գոյություն չունեցող ռեստորանի պատմությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ LiveJournal-ի նյութում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*