
Եթե դեռ գրանցված չեք LinkedIn-ում, ուրեմն շտապեք, քանի որ LinkedIn-ն այսօր համարվում է ամենահզոր սոց․ ցանցերից մեկը։ Միայն պատկերացրեք․ այն կարող է օգնել Ձեզ աշխատանք գտնելու հարցում․ այստեղ են տեղադրվում թափուր աշխատատեղերի 77%-ը։
Գիտե՞ք, որ LinkedIn-ի օրական ակտիվ օգտատերերի քանակը 277 միլիոն է, իսկ ամեն վայրկյան էլ 2 նոր օգտատեր է գրանցվում։ Միգուցե Ձեր վայրկյանն է եկել 😉
Իսկ եթե արդեն գրանցվել եք, ապա ժամանակն է, որ ակտիվացնեք Ձեր էջը, դարձնեք այն առավել նկատելի։ Ամենահաճախ հանդիպով խնիրներից մեկը այն է, որ օգտատերերը չեն լրացնում իրենց էջի ինֆորմացիան ամբողջությամբ։
Լավ, եկեք միասին դիտարկենք, թե ինչ կարող եք անել Ձեր էջն ակտիվացնելու և ինչու ոչ, աշխատանք գտնելու համար ?
Ճիշտ նկար
Ամենաառաջինը, ինչը գրավում է օգտատերերի ուշադրությունը, դա նկարն է։ Գլխավոր նկարը պետք է խոսի Ձեր պրոֆեսիոնալիզմի և լրջության մասին։ Բացի դա, նկարը պետք է ընտրվի այնպես, որպեսզի այն նկատելի լինի, քանի որ մարդիկ իֆորմացիան ընկալում են աչքերի միջոցով։
Գրավիչ վերնագիր (Headline )
Վերնագիրը պատմում է Ձեր նպատակների և գործունեության մասին, այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք դրան։ Փորձեք 120 նիշի մեջ տեղավորել ամենակարևորները։
Էջի թարմացում
LinkedIn-ում մեծ ուշադրություն են դարձնում աշխատանքային փորձին, այնպես որ էջի այդ հատվածը աշխատեք աչքաթող չանել։
Ցավոք շատերը սահմանափակվում են աշխատանքի և պարտակաությունների նկարագրությամբ, բայց եթե ցանկանում եք Ձեր պրոֆիլը դարձնել հայտնի, պետք է Ձեր աշխատանքի մասին հնարավորինս շատ պատմել, գրեք թե ինչպես եք աշխատել, հասել արդյունքի, ինչ պարգևներ և բոնուսներ եք ստացել և այլն։ Իսկ եթե անգամ չունեք աշխատանքային փորձ, կարող եք պատմել Ձեր հետաքրքրությունների, սովորությունների, հմտությունների մասին։
Երաշխավորում
Շատ կարևոր է, որ Ձեր հմտությունները հաստատեն, երաշխավորեն․ այնպես որ ուշադրություն դարձրեք նաև դրանց։ Կարող եք խնդրել Ձեր տնօրինությանը և գործընկերներին կարծիք գրել Ձեր մասին։ Այս ամենի շնորհիվ Ձեր էջը ավելի ակտիվ տեսք կստանա։
Պատմեք Ձեր մասին
Գրեք, թե ինչը կհետաքրքրի գործատուին։ Պատմեք Ձեր մասին, ձեր հմտությունների, լեզուների իմացության։ Կարճ տեղեկատվություն տվեք Ձեր մասին, որը կօգնի գործատուին պատկերացում կազմել։
Դարձեք խմբերի անդամ
LinkedIn-ում գրանցվելու նպատակներից մեկը շատ ծանոթություններ ձեռք բերելն է, ուստի մի ամաչեք ընկերանալ նոր մարդկանց հետ։ Հայտնի դառնալու համար Ձեզ պետք է գոնե նվազագույնը 10 խմբի անդամ լինել։
Հետևեք Ձեր երազանքների ընկերությանը
Ինչպես արդեն վերևում նշեցինք LinkedIn-ի նպատակը մասնագետներին միմյանց հետ կապելն է։ Բայց դա չի նշանակում, որ այն չեք կարող օգտագործել հետաքրքիր ընկերությանը հետևելու համար։ Իսկ եթե կա մի կազմակերպություն, որտեղ կցանկանայիք աշխատել, ապա հետևեք նրանց էջի նորություններին՝ աշխատանքի հայտարարությունը բաց չթողնելու համար։
Հետաքրքիր էջ
Հետաքրքիր և գրավիչ էջ ստանալու համար օգտագործեք մեդիաներ․ տեղադրեք նկար, տեսանյութ, հղում և այլն։ Հետաքրքիր կոնտենտը և հատկապես վիզուալ կոնտենտը ցույց կտա, թե որքան պատասխանատու և հմուտ եք Դուք։
Գրառումներ
Գրեք․ ուղղակի գրեք ամենուր՝ բլոգերում, խմբերում, էջերում, հաճախակի թարմացրեք Ձեր ստատուսը, կիսվեք նորություններով։ Մի խոսքով եղեք ակտիվ, և հիշեք, որ որքան շատ գրեք, այնքան մեծ է հնարավորությունը, որ Ձեզ կնկատեն։
Հետևեք մեր այս փոքրիկ խորհուրդներին, եղեք ակտիվ, ցույց տվեք, որ Դուք ոլորտի մասնագետ եք և գրավեք գործատուների ուշադրությունը։
Չմոռանաք հետևել նաև մեզ LinkedIn-ում ?
Leave a Reply