Վիրուսային հրապարակում․ Zangi

Facebook-ում տարածվել է հերթական վիրուսային հրապարակումը․

Հիշում ե՞ք չէ, թե ինչ էր վիրուսային հրապարակումը․ այդ  մասին արդեն իսկ մի քանի անգամ խոսել ենք և ներկայացրել օրինակներ։

Եկեք այսօր էլ ուսումնասիրենք մեր՝ հայկական օրինակը ?

Եվ այսպես ?  Zangi 

 

Օրերս Zangi-ին տեղադրեց այս նկարը և առաջարկեց օգտատերերին կիսվել հրապարակումով՝ փոխարենն առաջարկելով 1$ zangi-ից դուրս զանգերի համար։

Միտքն այս էր՝ «Ես օգտագործում եմ zangi, իսկ դու՞»

Եվ սկսվեց վիրուսային արշավը․ օգտատերերը մեծ սիրով սկսեցին նպաստել ծրագրի տարածմանը՝ կիսվելով և մեկնաբանություններ գրելով։

Ուշադրություն դարձրեք, որ արդեն իսկ 758 կիսում է եղել։ Այսինքն՝ Zangi-ին 758 օգտատիրոջ հաշվին փոխանցելու են 1$։ Համոզված կարող ենք լինել, այդ օգտատերեը առավել ակտիվ կսկսեն օգտագործել ծրագիրը, և ինչու ոչ գուցե իրենց ընկերների մի մասը։

 

Եվ մի հետաքրքիր հանգամանք ևս, տեքստը գրված է հայերենով. 

Այստեղից կարելի է՞ ենթադրել, որ zangi-ին դիմում է միայն իր հայկական լսարանին։ Դժվար հայերենով գրառումը գրավի կամ հասկանալի լինի դրսի շուկայի համար։

Այսինքն՝ հրապարակումը վիրուսային կարող ենք համարել միայն լեզվով սահմանափակված թիրախային լսարանի դեպքում։

Այս առումով հետաքրքիր կլինի լսել նաև հենց ընկերության մարքեթոլոգների կարծիքը․ ի՞նչ կասեք ?

 

Դե իսկ, Դուք չմոռանաք կիսվել zangi-ի հրապարակմամբ, հավելվածն արդեն ունեք, չէ՞ )

Չէ՞, շուուուտ, ներբեռնեք այստեղից ?

 

Իսկ եթե հայկական վիրուսային հրապարակումների օրինակներ գիտեք՝ կիսվեք մեզ հետ՝ վերլուծենք միասին ))

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*