
Այս նախատոնական ժամանակաշրջանը հիանալի պահ է վաճառքների մեծացման, մշտական հաճախորդների ուշադրությունը գրավելու և նոր հաճախորդներին գրավելու համար։
Եկեք միասին դիտարկեք մոտեցումներ, որոնք կօգնեն խթանել վաճառքի մեծացումը տոներին ?
Պետք է առաջարկել գրավիչ զեղչեր
Առաջին միտքը, որ առաջանում է գլխումդ՝ զեղչերն են։ Ձմեռային տոներն ու ճիշտ մոտեցումը օգնում են բարձրացնել շահույթը գրեթե յուրաքանչյուր ոլորտում, իսկ դրան զուգահեռ, եթե առաջարկեք լավ պայմաններ, հաճախորդները հաստատ անտարբեր չեն մնա Ձեր ապրանքի հանդեպ։
Ամեն ինչ կախված է միայն Ձեր հնարավորություններից, ինչքան շատ են դրանք, այնքան ավելի լավ։ Իհարկե եկամուտը կլինի ավելի քիչ, բայց փոխարենը հաճախորդների հոսքը կմեծանա։ Բոլոր մեգասթորերը անպայման տոներին ընդառաջ հայտարարում են մեծ զեղչեր, և հոմոզված եղեք դրանցից ոչ մեկն էլ մինուսով չի աշխատում։
Պետք է փոխել կամ ինչ-որ բան ավելացնել դիզայնում
Դա փոխում է մթնոլորտը։ Այդպիսի փոփոխությունները դուր են գալիս հաճախորդներին ։ Այսպես ցույց եք տալիս նրանց , որ կազմակերպությունում աշխատում են մարդիկ, և դա ավելի շատ վստահություն է առաջացնում։ Անգամ այդպիսի մանրուքները ունակ են տրամադրություն բարձրացնել և հետևաբար առաջանում են դրական ասոցացիացիա Ձեր բրենդի նկատմամբ։
Ի դեպ, եթե ցանկանում եք մշտապես տեղյակ լինել և բաց չթողնել զեղչերը, ապա խորհուրդ ենք տալիս Telegram-ում հետևել Sale in the city-ին
Ստեղծեք ամանորյա տեսանյութեր
MarketLive վիճակագրությունը վկայում է, որ տոների ժամանակ օգտատերերի ակտիվությունը տեսանյութերի նկատմամբ բարձրանում է։ Դա հնարավորություն է ընձեռում ուշադրություն գրավել և պատմել կազմակերպության մասին։ Անգամ կարելի է զվարճալի ոճով տեսանյութ նկարել։
Կարող եք նաև գտնել նյութ, որը կարծում եք կհետաքրքրի ձեր լսարանին․ օրինակ պատմեք, որ Ձեր ապրանքը կարող է լավ նվեր լինել տոներին։
Օգտագործեք Instagram-ը տոնական մարքեթինգի համար
Նոր տարին ամենալավ ժամանակն է լսարանը թարմացնելու համար․
Գոյություն ունի երեք մեթոդ, դրանք են՝
- Օգտատերերին ուղղված շնորհավորանքները, բարեմաղթանքները, այս ամենը հասկանալի է, բայց կարելի է լինել ավելի կրեատիվ ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար։ Պատրաստեք հատուկ նյութեր կամ վիդեոներ, որոնք նվիրված են Նոր տարվան։
- Գրավիչ նվերներով մրցույթները միշտ էլ լավ ընթացք են ունեցել Instagram-ում։ Այս ընթացքում կարող եք ընտրել հեշտ տարբերակներ․ օրինակ կարող եք ստեղծել հասարակ ռեփոստ կամ մասնակիցների պրոֆիլներում տեղադրված ֆոտոներ հատուկ հեշթեգներով։ Այսպիսի մրցույթներն ակտուալ են, քանի որ մարդիկ տոներին սիրում են նկարվել, առավել ևս այն դեպքում, երբ կարելի է օգտվել առիթից և նվեր ստանալ։
- Եվ իհարկե գովազդը․ հատկապես այս օրերին ակտիվորեն օգտագործեք Instagram-ի վճարովի գովազդը Ձեր բրենդի ճանաչելիությունը մեծացնելու և հաճախորդներին գրավելու համար։
Այսպիսով, ճիշտ օգտագործելով ժամանակը և ճիշտ մատուցելով ինֆորմացիա Ձեր բրենդի մասին, Դուք ոչ միայն կլավացնեք առևտուրը, այլ նաև կստեղծեք ասոցացիա տոների և Ձեր բրենդի միջև,ինչպես օրինակ արել է Coca-Cola կազմակերպությունը։
Leave a Reply