Ինչպե՞ս օգտագործել Messenger Day-ը բիզնեսի համար

Messenger Day-ը նման է Instagram-ի Story-ներին․ հրապարակվում է  կոնտենտ, որն անհետանում է 24 ժամ հետո։

Այն հայտնվում է Messenger-ում և  հնարավորություն է տալիս տեսնելու, թե ովքեր են դիտել այն, բացի այդ օգտատերերը կարող են նաև պատասխանել Ձեր messenger day-ին անձնական նամակով։

 Ինչպես ստեղծել Messenger Day

Սեղմեք ձախ անկյունում «Дополните свой день» կոճակի վրա և նկարեք կամ ավելացրեք Ձեր նկարը կամ վիդեոն։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ֆիլտրեր կամ ժպիտներ, ինչպես նաև նկարի կամ վիդեոյի վրա կարող եք նկարել կամ գրել, ինչպես դա արվում է  Instagram Stor բաժնում։

 

Messenger Day և Բիզնես

Օգտագործեք Messenger Day-ը, որպեսզի բարելավեք կապը հաճախորդների հետ, ինչպես նաև մեծացնեք բրենդի ճանաչելիությունը։

Դրա համար՝

  • Կարող եք ընտրել, թե ով կարող է տեսնել Messenger Day-ը։ Առանձնացրեք հետևորդներին ըստ հետաքրքրությունների և ուղարկեք կոնտենտ, որը իրենց հետաքրքել է։
  • Հաճախորդներին միշտ էլ հետաքրքիր է այսպես կոչված բիզնեսի «ներքին խոհանոցը», կարևոր չէ, թե ինչ մասնագիտությամբ եք աշխատում․ հետաքրքրություն կա յուրաքանչուր մասնագիտությունում, իսկ լսարանն էլ միշտ գնահատում է հետաքրքիր վիդեոներն ու նկարները։
  • Ինտրիգային պոստերը Messenger Day-ում կօգնեն առանց ջանքերի ներգրավել լսարանին Ձեր էջ։

 

Картинки по запросу messenger day business

Ի՞նչ կարող եք հրապարակել Messenger Day-ում

«Համեղ առաջարկ»

Բաժանեք նվեր կտրոններ, զեղչային քարտեր և հատուկ առաջարկներ համապատասխան լսարանին։Մոտիվացրեք Ձեր հետևորդներին հետևել հաղորդագրություններին՝ ներառելով ակցիաներ ու այլ հաճելի առաջարկներ։

«Հրավեր անցկացնելու օրը միասին»

Պատմեք հաճախորդներին, թե ինչ եք պատրաստվում անել այսօր և առաջարկեք անցկացնել այն միասին։Օրինակ, կարող եք փակ բիզնես-ընթրիք կազմակերպել․ դրա համար անհրաժեսշտ է նրանց ուղարկել նկար-անոնսներ, որտեղ հստակ գրված կլինեն Ձեր աշխատանքային ժամերը։ Այլ տարբերակ կարող է լինել նաև ֆոտո-հրավերը։

Ընկերության նորությունները

Արդյո՞ք ունեք նոր ապրանքներ, անվճար առաքում եք կազմակերպել  կամ նոր ապրանքի ներկայացում, պատմեք այդ մասին։ Առաջինը թող messenger day-ում ներկայացվի տեղեկատվությունը։Դա կավելացնի հետաքրքությունը կոնտենտի հանդեպ, մանավանդ այն դեպքում, երբ հաճախորդները գիտեն կոնտենտի 24 ժամվա ընթացքում անհետանալու մասին։

Իմ օրը

Այսօր բիզնեսն ու  բրենդը հիանալի լրացնում են իրար։ Ցույց տվեք , թե ինչպես եք անկացնում  Ձեր օրը օֆիսից դուրս։ Օրինակ կարող եք պատմել, թե ինչպես եք ընթրում Ձեր ընտանիքի հետ։Որքան շատ իմանան հետևորդները Ձեր մասին, այնքան ավելի շատ վստահություն ձեռք կբերեք։

«Live»-ի հրավեր

Լավ հնարավորություն է հիշեցնելու Ձեր մասին։ Գրեք live-ի թեման ու ժամը և ուղարկեք հաղորդագություն բոլոր հետևորդներին։

Նյութի վերնագիր

Ուշադրություն հարվիրեք փոստերի վրա։ Վերցնում եք վառ նկար, գրում եք վերնագիր և ավելացնում եք հղումը և պատրաստ է, մարդիկ կցանկանան ավելին իմանալ և կհետաքրքրվեն էջով։

 

Այսպիսով ստեղծեք մտերիմ հարաբերություններ Ձեր լսրանի հետ  Messenger Day-ի շնորհիվ և գնահատեք, թե որքան հաճախորդներ են հետաքրքրված կոնտենտով։ Օգտագործեք հավելվածը, որպեսզի տեղեկացնեք կարևոր նորությունների մասին և նվիրեք զեղչեր  ակտիվ հաճախորդներին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*