
Ցանկացած ոլորտում էլ մրցակացային հարաբերություններն ամենակարևորն են, իսկ մրցակիցներին հետևելն ու նրանցից մի քայլ առաջ լինելը հաջող պայքարի և արդյունավետ առաջխաղացման գրավականը։
Իսկ թե ինչպես կարող եք հետևել և վերլուծել մրցակիցները էջերը, ինչու չէ նաև Ձերը, կպատմենք մենք 😉
Ներկայացնում ենք գործիքներ, որոնք կօգնեն մրցակցային մոնիթորինգի ժամանակ ?
Google Alerts
Շատ հեշտ, հարմար և ամենակարևորը անվճար գործիք, որի շնորհիվ կարող եք բացահայտել նշված ընկերության կամ բրենդի հիշատակումները համացանցում, և բացի այդ ամեն անգամ ստանալ այդ ամենը էլ․ փոստով։
Այս ծառայությունը կարող եք օգտագործել մրցակիցների կայքերի հղումները ստանալու, իրենց բրենդի հիշատակումներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր սեփական ընկերության մասին հրապարակումների ուսումնսաիրությունների համար։
Նմանատիպ ծառայություն է տրամադրում նաև SocialMention-ը։
InfiniGraph
Սոց․ ցանցերում ակտիվությունը վիզուալ պատկերացնելու համար կարող եք օգտվել հետևյալ գործիքից։
Այստեղից կարող եք ստանալ հետարքիր գրաֆիկներ Ձեր մրցակիցների տվյլաների հիման վրա։ Ուստի կարող եք օգտագործել այն, որպեսզի բացահայտեք սոց․ ցանցերի թրենդերը և լսարանի ամբողջական պատկերը։
Եվ ամենակարևորը․ այս ծառայությունը ևս անվճար է։
Google Keyword Planner
Նախկինում այս ծառայությունը առավել հայտնի էր որպես Google Keyword Tool և Traffic Estimator․
Այստեղ հետազոտության հիմնական առարկան բանալի բառերն են։ Հավանաբար կարիք էլ չկա ասելու, որ այն ամենահարմար գործիքներից մեկն է մրցակիցների վճարովի և օրգանիկ բանալի բառերի բացահայտման համար։
Իսկ անվճար օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցված լինել AdWords-ում։
Բանալի բառերի ուսումնասիրության համար կարող եք օգտագործել նաև Monitor Backlinks-ը կամ SEMRush-ը։
SpyFu
Հսկայական վերլությունների աղբյուր․ այս ծառայությունը տրամադրում է ամեն ինչ, ինչ ցանկանում եք իմանալ Ձեր մրցակիցների մասին։
Ուսումնասիրե՛ք ինքներդ, գրաֆիկներ, բանալի բառեր, գովազդային արշավներ, համեմատություններ, վերլուծություններ և այլն։ Եվ այս ամենը կարող եք բեռնել նաև pdf ֆորմատով։
What Runs Where
Եթե կարճ, ապա ինտերնետ գովազդի մոնիթորինգ, եթե երկար, ապա պետք է այցելեք և ուսումնասիրեք ինքներդ ))
Ծառայությունը մուտք ունի ավելի քան 40 գովազդային ցանցեր տարբեր երկրներից և կարողանում է հետևել Ձեր մրցակիցների ակտիվությունը այդ կայքերում։ Բացի այդ հնարավորություն է տալիս նաև ստանալ ծանուցումներ նոր կոնտենտի հրապարակման ժամանակ։
Բայց այս ծառայությունը վճարովի է։
Open Site Explorer
Եթե ցանկանում եք հետևել Ձեր և մրցակիցների կայքի հիշատակումները, ապա այս գործիքը հենց այն է, ինչ փնտրում եք։
Հետևե՛ք, ուսումնասիրե՛ք, համեմատե՛ք և բացահայտե՛ք 😉
Ծառայությունն ունի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակ՝ կախված գործիքներից։
Փորձե՛ք վեր ընշված գործիքները, եղե՛ք մի քայլ առաջ և սպասե՛ք մեր հերթական գործիքների շարքին։
Leave a Reply