Լավագույն 5 ֆիլմերը վաճառքի մասին

Պլաններ հանգստյան օրերի համար

Եվ այսպես այս անգամ որոշեցինք քննարկել վաճառքի մասին լավագույն հինգ ֆիլմերը․ ընտրեք դրանցից մեկը, ինչու չէ նաև բոլորը, և հանգստյան օրերն անցկացրեք արդյունավետ և հաճելի։

 

1. Վաճառողը- Продавец (The Goods: Live Hard, Sell Hard, 2009)

Картинки по запросу The Goods: Live Hard, Sell Hard

Ֆիլմի կարգախոսն է՝ «Ապրեք լիարժեք, վաճառեք ինչպես հարկն է »։

Գլխավոր հերոսը՝ Դոնը, վաճառում է օգտագործված մեքենաներ։ Վաճառում է դաժանորեն և անողոք, նույնիսկ  մրցակիցները  չեն կարողանում դիմակայել և Դոնից են մեքենա գնում։

 

2. Հիմնադիրը-Основатель (The Founder, 2016)

Похожее изображение

Ֆիլմը McDonalds- ի և նրա գաղափարախոս Ռեյ Քրոքի պատմության մասին է: Բացի այդ այս ֆիլմը հիանալի ուղեցույց է նոր գաղափարները վաճառելու համար։

 

3. Վաճառողի մահը-Смерть коммивояжера (Death of a Salesman, 1985)

Похожее изображение

Ինչպես վաճառել ապրանքը և չվաճառել ինքդ քեզ։ Արթուր Միլլերի  պիեսի էկրանավորումն ավելի շատ հասարակության մաին է, քան վաճառքի։

Հիանալի դերասան Դասթին Հոֆմաննի կատարմամբ այս ֆիլմը լավագույն տարբերակն է հանգստյան օրերն անցկացնելու համար։

 

4. Գլենգարրի Գլեն Ռոսս (Glengarry Glen Ross, 1992)

Картинки по запросу Glengarry Glen Ross,

Ֆիլմ Ալ Պաչինոյի և Ալեք Բոլդվինի հիասքանչ խաղի, թանկ հաճախորդների, ինչպես նաև անողոք կողոպուտի մասին է ։

 

5. Ռոքեթ Սինխ՝ Տարվա վաճառողը (Rocket Singh: Salesman of the Year, 2009)

Похожее изображение

Թվում է, թե գլխավոր հերոսը կործանված է. ինչ-որ միջակ աշակերտ մի մոռացված գրասենյակում։ Բայց ի զարմանս բոլորի նրա նորամուծությունները վաճառքի ասպարեզում հաջողության են հասնում։

Այսպիսով մենք առաջարկեցինք ֆիլմերը, որոնք կարող եք դիտել հանգստյան օրերին և զինվել նոր գաղափարներով։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*