
Հավանաբար մի անգամ չէ, որ հանդիպել եք UX և UI հապավումներին․ եվ եթե այսպես ասած «թեմայի մեջ չեք», ապա առաջին հայացքից այն որևէ ապրանքանիշ կամ օրինակ մասոնական նշաններ են հիշեցնում։)
Ինչևէ, ժամանակակից մարդը պարտավոր է իմանալ UX-ի մասին, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք տալ դրա հանրամատչելի, այսպես ասած մատերի վրա բացատրությունը։
UX դիզայն (User Experience Design)
UX դիզայնը թարգմանաբար նշանակում է օգտատիրոջ փորձառություն/փորձ։ Իրականում այն օգտատիրոջ համար տվյալ ռեսուրսի այցելության առավելաույն հարամարություններն ու վիզուալ լուծումները համակցող գիտական մոտեցումերն են։ Այն բաղկացած է այնպիսի կոմպոնենտներից, ինչպիսիք են ինֆորմացիոն ճարտարապետությունը, ինտերակտիվ դիզայնը, փոխազդեցության մոդելավորումը, գրաֆիկական դիզայնը և իհարկե կոնտենտը։
UX-դիզայնը հանդիսանում է վեբ ռեսուրսի զարգացման հիմնարար և սկզբնական փուլերից մեկը։
Հարկ է նշել, որ նախկինում վեբ կայքերի ստեղծումը ամբողջովին հիմնված էր պատվիրատուի ցանկությունների վրա։ Այսօր իրավիճակն ամբողջովին փոխվել է, վերջապես ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է օգտատերերի հարմարավետության, պահանջների և սպասելիքների վրա։
Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ UX-դիզայնը այն մասին է, թե ինչպես բարելավել այցելուների փոխազդեցությունը ռեսուրսի հետ այնպես, որ նա զգա դրա արժեքը։
Ինչր՞ համար է UX-դիզայնը
UX-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել ռեսուրսի էությունը, հնարավորությունները, նպատակներն ու խնդիրները։ Մանսավորապես առցանց խանութը երբեք հնարավոր չի շփոթել բլոգի կամ տեղեկատվական կայքի հետ։
UX դիզայներն էլ այն մասնագետն է, ով հանդիսանում է կայքի վիզուալ ու հարմարավետության, ընդունված նորմերի ու չափանիշների ճարտարապետը։ Նա աշխատանքային գործունեության ընթացքում լուծում է հետևյալ հարցերը․
- ռեսուրսի նպատակների որոշում և սահմանում (կայքի կարևորության գիտակցումը, դրա թիրախային լսարանն ու այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն),
- թիրախավորված օգտատերերի համար հնարավորինս հարամար նավիգացիայի մշակում,
- վերջնական կոնվերսիայի հասնելու առավելագույն պարզ ու կարճ ուղու ստեղծում(root)
- այցելուների կայքում վարքի հիման վրա ցուցանիշների դիտարկում, ռեսուրսի ճարտարապետության բոլոր կոմպոնենտների բարելավման շնորհիվ այցելուների լավագույն փորձին հասնելուն ուղղված գործողություններ,
- ստացված արդյունքի վերլուծություն, սահմվանված նպատակների համապատասխանության գնահատում։
Կայքերը հենց այնպես չեն ստեղծվում, նրանք ունենում են կոնկրետ նպատակ։ Մարդիկ չեն հաճախում այնպիսի կայքեր, որտեղ նրանք ոչինչ չունեն անելու։ Յուրքաքնչյուր օգտատեր ունի իր պատճառները, որոնք նրան դրդել են այցելել այս կամ այն կայք, որտեղ ցանկանում է հեշտ ու արագ գտնել այն ամենն, ինչ փնտրում է։
Յուրաքնչյուրն ունի իր հետաքրքրությունները, և այստեղ կարևոր է այն ոսկե միջինը , որը թույլ կտա բավարարել օգտատերի պահանջները, ընդ որում հասնելով բիզնեսի նպատակներին։
UI և UX-դիզայնների տարբերությունը
UI-դիզայն (User Interface) թարգմանաբար նշանակում է օգտատիրոջ ինտերֆեյս։ Այն ապահովում է տեխնիկական էլեմենտների գրագետ գրաֆիկական դիզայնը, ինչպիսիք են օրինակ կոճակները, գովազդային բաներները և այլն։
Ցանկացած ինտերֆեյս ստեղծված է օգտատերերի համար, ինչը նշանակում է, որ նրա հիմնական նպատակն է գրավել օգտատերերի ուշադրությունը և դրդել որոշակի գործողության կատարման։
Այստեղ ամեն ինչ կաևոր է՝ գունային ձևավորումից մինչև էլեմենտների խմբավորումը։
Ավելի պարզ ասած UX մասնագետը պատասխանատու է, թե ինչպես կիրականացվի փոխազդեցությունը ինտերֆեյսի և օգտատերի միջև, և ինչ քայլեր է պետք իրականացվի նպատակին հասնելու համար, իսկ UI-դիզայները պատասխանատու է, թե ինչպիսի վիզուալներ կունենան նրանք։
Այսպիսով պետք է գրանցել, որ UX և UI մասնագետները շատ կարևոր են ինտերնետ բիզնեսի համար, քանի որ ինտերնետ ռսուրսը հիմնված է ցանցում հաճախորդների ներգրավման վրա, իսկ ցանցում մարդիկ չեն սիրում բարդ ու անհասկանալի բաներ, ավելի զգուշավոր են և իհարկե ճիշտ տեղում ճիշտ քանակությամբ գործողությունների մղող ինտերֆեյսը կարող են նպաստել բիզնեսի զարգացմանը։
Leave a Reply