
Վերջին օրերին բուռն քննարկվում է H&M-ի գովազդային այս լուսանկարը ?
Առաջին հայացքից թվում է ոչինչ չկա, բայց ուշադրություն դարձրեք շապիկի վրայի գրությանը՝ Coolest Monkey in the Jungle.
Նկարը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց․ հրապարակումից անմիջապես հետո սկսվեց բրենդի դեմ բողոքի ակցիան, իսկ հայտնիներից մի քանիսն էլ, այդ թվում The Weeknd-ը, դադարեցրին բրենդի հետ համագործակցությունը
woke up this morning shocked and embarrassed by this photo. i’m deeply offended and will not be working with @hm anymore… pic.twitter.com/P3023iYzAb
— The Weeknd (@theweeknd) January 8, 2018
Չնայած ընկերությունը հեռացրեց լուսանկարը, միևնույնը աղմուկը չդադարձեց․ ընկերությանը մեղադրում էին ռասիզմի մեջ, տղային կապիկի հետ համեմատելու և նման հրապարակում կատարելու համար։
Կարծես ողջ համացանցը ոտքի ելավ պաշտպանելու փոքրիկին․
Ինչևէ, ընկերությունը երեկ հրապարակային ներողություն խնդրեց և պարզաբանեց՝ նշելով, որ որևէ միտում չեն ունեցել որևէ մեկին վիրավորելու։
Բրենդը նույնիսկ նշեց, որ ոչ միայն նկարն է հեռացվել, այլև այդ շապիկների վաճառքն է դադարեցվել։ Բայց նկարն ու մեղադրանքները համացանցում դեռ պտտվում են։
Արդյունքում, ընկերությունը իր անուշադրության, մարքեթոլոգների սխալի կամ ուղղակի փոքրիկ թերացման պատճառով կորցրեց հազարավոր հաճախորդների վստահությունն ու իր հեղինակավոր անունը։
Տեսնենք՝ արդյո՞ք կկարողանան կրկին հետ բերել իրենց հաճախորդներին և գործընկերներին։
Հ․Գ․ Կարծես բողոքի մի նոր ալիք էլ Life-ի դեմ է սկսվում?
Когда в очередной раз будете спрашивать «Что не так с лайфом?», знайте ответ — вообще всё. pic.twitter.com/XBEfIf9U5Z
— шило в стенку (@michaelnacke) January 9, 2018
Leave a Reply