Ինչպ՞ես բեռնել երկար տեսանյութեր Story-ում

Հավանաբար շատերին է հետաքրքիր, թե ինչպես կարող եք երկար տեսանյութերը տեղադրել story-ներում.

Ենթադրեք նկարել եք 2 րոպեանոց տեսանյութ, որը ցանկանում եք տեղադրել Instagram-ի, Facebook-ի կամ որևէ այլ հարթակի story-ում։ Բայց բոլորս էլ գիտենք story-ների կարճ տևողության մասին․ և հաճախ տեսանյութ տեղադրելիս ստիպված ենք լինում ինքնուրույն այն բաժանել մասերի՝ հստակ հաշվի առնելով ամեն մի վայրկյանը։

Ուստի Ձեզ տանջելու փոխարեն առաջարկում ենք օգտվել հատուկ ծրագրերից 

Android-ի համար ՝

Video Splitter — Story Split

Приложение Video Splitter - Story Split

 

Video Splitter-ը  Android-ի համար նախատեսված այն եզակի ծրագրերից է, որը հատուկ ստեղծվել է տեսանյութերը story-ի համար մասնատելու։ Դրա հիմնական գործառույթը տեսանյութը նշված երկարությամբ մասերի բաժանելն է։

Փորձարկեք ծրագիրը և ստեղծեք Ձեր վիդեո story-ները։ Իսկ մենք որպես այլընտրանք ներկայացնենք ևս մի ծրագիր

Приложение YouCut

 

YouCut-ը երևի առավել հարմար է և ամենակարևորը անվճար։ Չնայած այն ստեղծվել է տեսանյութերը  YouTube-ի համար մոնտաժելու, բայց կարող եք օգտագործել այլ նպատակներով ևս)

Ծրագիրը հնարավորություն է տալիս՝

  • կտրել տեսանյութերը ցանկացած երկարությամբ կամ միացնել իրար
  • արագացնել կամ դանդաղացնել տեսանյութը
  • անվճար ֆիլտրեր և էֆեկտներ
  • տեսանյութի չափերի փոփոխում և այլն։

 

VidTrim

Приложение VidTrim

 

VidTrim-ը և՛ անվճար է, և՛ ունի բարձր վարկանիշ, չնայած որ իր գովազդային նշանը հեռացնելու համար պետք է անցնել վճարովի տարբերակի։ Միայն օգտվելիս հաշվի կառնեք, որ այս ծրագրի հիմնական գործառույթը story-ների համար տեսանյութերի մասնատումը չէ։

Ծրագիրը հնարավորություն է տալիս՝

  • կտրել կամ միացնել տեսանյութերը
  • ավելացնել էֆֆեկտներ
  • տեսանյութը դարձնել MP4 ֆորմատի
  • տեսանյութի ցանկացած հատվածը պահպանել նկարի տեսքով և այլն։

 

iOS-ի համար ՝

CutStory

 

CutStory-ն, ինչպես և մյուս ծրագրերը ունեն անվճար տարբերակ, բայց գովազդային նշանը հեռացնելու համար պետք է վճարել։

Ծրագրի միջոցով կարող եք կտրել տեսանյութը հարմարացնելով այն Instagram-ի, WhatsApp-ի և VK-ի story-ների համար։

Հնարավորությունները՝ 

  • տեսանյութերը բաժանել մասերի ցանկացած երկարությամբ
  • պահպանել տեսանյութի որակը
  • անվճար ֆիլտրեր
  • ծրագիրը կարող եք օգտագործել ցանկացած ֆորմատի տեսանյութի համար և այլն։

 

Continual for Instagram

Приложение Continual for Instagram

Continual for Instagram-ն էլ տեսանյութի մասնատման ծրագիրը, բայց վճարովի։

Ընդամենը պետք է ընտրել տեսանյութը և ծրագիրը այն կբաժանի 15 վայրկյանանոց մասերի։ Դրանից հետո կարող եք այն բեռնել Instagram-ի, Facebook-ի կամ այլ հարթակի story։

Հնարավորություններ՝ 

  • տեսանյութերի մասնատում
  • բարձր որակ
  • տեսանյութերի չափերի համապատասխանեցումը story-ին
  • հենց ծրագրից միջոցով տեսանյութի նկարելու հնարավորություն և այլն։

 

Փորձարկեք, օգտագործեք ներկայացված ծրագրերը և ստացեք Ձեր իդեալական story-ները ))

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*