Chat Yandex-ի որոնողական համակարգում

Yandex-ը JivoSite -ի հետ համատեղ փորձարկում է նոր գործիք՝ չատ որոնողական համակարգում։

Որոշ ընկերությունների համար ակտիվացել է «Начать чат» կոճակը, այսինքն համակարգում ընկերությունը որոնելիս բերում է ոչ միայն դրա տվյալները, այլև անմիջապես համակարգի մեջ նամակ գրելու հնարավորություն է տալիս։

 

Չատի պատուհանը բացվում է հենց համակարգի մեջ և հասանելի է նույնիսկ այն ժամանակ, երբ օպերատոր-խորհրդատուն օնլայն չէ։ Կոճակը հայտնվում է արդյունքների օրգանիկ ցուցադրման ժամանակ, իսկ այ վճարովի հայտարարությունների համար դեռևս չկա։

JivoSite-ը նշում է, որ ծառայությունը դեռևս հասանելի է միայն իրենց հաճախորդ ընեկերությունների համար և գտնվում է փորձնական փուլում։ Սպասենք մինչ այն կակտիվանա բոլորի, և հատկապես հայաստանյան ընկերությունների մոտ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*