Նոր ֆունկցիաներ InstaStory-ում

Instagram-ը հերթական ֆունկցիաներն է փորձարկում ?

Օգտատերերը նկատել են, որ InstaStory-ներում հայտնվել է Type Stories ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս ստեղծել տեքստային story-ներ։ Այն առաջարկում է տարբեր տառատեսակներ և դրանց համապատասխան ֆոներ։

Այս ամենը շատ նման է Facebook-ի տարբեր գույնային ֆոներով հրապարակումներին։ Բայց ասյտեղ օգտատերերը նույնիսկ հնարավորություն ունեն որպես ֆոն բեռնել սեփական նկարը, որը համակարգը կձևափոխի՝ դարձնելով տեսքտին համապատասխան։

Картинки по запросу type story instagram

 

Նախկինում նման ֆունկցիա նկատել էին Ճապոնիայում, բայց այժմ այն հասանելի է նաև Եվրոպայի օգտատերերի համար։

Մեզ մնում է միայն պարբերաբար թարմացնել ծրագիրը և սպասել Type-ին, որը պետք է հայտնվի Boomerang-ի, Superzoom-ի և InstaStory-ի մյուս գործիքների կողքին։

Բայց սա միակ նորությունը չէ․ փորձարկումներ են արվում նաև ծանուցումների բաժնում․

Հավանաբար շատերդ եք screenshot-ից օգտվել այս կամ այն օգտատիրոջ story-ին պահպանելու համար և բնականաբար չեք էլ մտածել, որ տվյալ օգտատերը կիմանա այդ մասին։ Իսկ այ հիմա պետք է զգույշ լինել․

Այս նոր ֆունկցիան օգտատերերին կտեղեկացնի, երբ իր story-ին որևէ մեկ է screenshot անի։ Բայց մի հետաքրքիր փաստ, օգտատերը ծանուցում կստանա միայն տվյալ story-ի 2-րդ screenshot-ից հետո։

Կարծես այն դեռևս հասանելի չէ մեզ մոտ, բայց հուսանք հնարավորինս շուտ կակտիվանա 😉

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*