News Feed-ի առանձնահատկությունները

Facebook-յան վերջին փոփոխությունները դարձել են վերջին շաբաթվա ամենաքննարկվողը և կարծես իրար են խառնել ողջ համացանցը։

Բանն այն է, որ դրանք մեծ մասամբ վերաբերում են News Feed-ին, և նշվում է, որ մեր ընկերների ու հարազատների հրապարակումները առաջնահերթություն կունենան այլ էջերի նկատմամբ և կհայտնվեն Feed-ի ամենասկզբում։

Похожее изображение

Որպեսզի հասկանանք՝ ինչ սկզբունքով են հայտնվում այս կամ այն հրապարակումները մեր News Feed-ում, առաջարկում ենք կարդալ Facebook-ի անդրադարձը այդ մասին ?

Ընկերության հաջողության գրավականը մարդկանց այնպիսի հրապարակումների ցուցադրումն է, որոնք առավել կարևոր են նրանց համար։

Օրինակ եթե Դուք կարողանայիք այդ հազարավոր հրապարակումների միջից ընտրել 10-ը, որոնք առավել հետաքրքիր և կարոևր են Ձեզ համար, որո՞նք կլինեին դրանք։ Հենց այդ պատասխանն էլ պետք է լինի Ձեր News Feed-ը։Այն սուբյեկտիվ է, անհատական և յուրօրինակ, բացի այդ սահմանում է այն ամենն, ինչին Facebook-ը ցանկանում ենք հասնել։

Սկզբում ընտանիքն ու ընկերները

Facebook-ը կառուցվել է մարդկանց իրենց ընկերների և ընտանիքի անդամների հետ միավորման գաղափարի վրա։ Ուստի առաջին հարթին այն փորձում է միավորել Ձեզ այն մարդանց, վայրերի կամ իրերի հետ, որոնց հետ Դուք ցանկանում եք կապված լինել՝ սկսելով Ձեր ֆեյսբուքյան ընկերներից։

Եվ հենց դա է պատճառը, որ Ձեր ընկերների հրապարակումները հայտնվում են Ձեր feed-ում, ու որպեսզի Դուք ամեն անգամ ստիպված չլինենք իջնել ներքև կամ բաց թողնել որևէ հրապարակում, Facebook-ը որոշել է  տեղադրել այդ հրապարակումները News Feed-ի սկզբում։

Картинки по запросу facebook

Ինչևէ, ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ընտանիքից և ընկերներից հետո օգտատերերին այլ գործոններ էլ են  դրդում անցնել News Feed-ով ?

News Feed-ը պետք է տեղեկացնի

Մարդիկ ակնկալում են, որ News Feed-ում կգտնեն հրապարակումներ, որոնք ինֆորմատիվ կլինեն իրենց համար։ Բայց այն, ինչը մեկը համարում է հետաքրքիր կամ ինֆորմատիվ, հնարավոր է մյուսին ընդհանրապես դուր չգա։ Ուստի մենք աշխատում ենք ցույց տալ Ձեզ այն հրապարալումները, որոնք կհետաքրքրեն հենց Ձեզ և ինֆորմատիվ կլինեն։

News Feed-ը պետք է զվարճացնի

Facebook-ը նաև բացահայտել է, որ մարդիկ հետևելով այս կամ այն էջին, կարդալով տարբեր հրապարակումներ հաճույք են ստանում, և դրա համար էլ փորձում է առանձնացնել այն ամենը, ինչը դուր կգա Ձեզ և Դուք բաց չեք թողնի այն։

Հարթակ բոլոր գաղափարների համար

Facebook-ը ուղղակի չի հրապարակում այն ամենն ինչ աշխարհը ցանկանում է կարդալ, այն միավորում է մարդկանց և իրենց գաղափարները։ Նրանց նպատակն է ներառել բոլոր տեսակետներն ու մտքերը՝ միավորելով դրանք մարդկանց հետ՝ օգտագործելով վարկանիշը և այն հանգամանքը, թե արդյոք այդ մարդիկ տվյալ հրապարակումը գտնում են կարևոր և հետաքրքիր։

Այսինքն Facebook-ը չի ընտրում կոնկրետ աղբյուրներ կամ այլ գործոններ, նրանք ուղղակի հիմնվում են մարդկանց արձագանքի և վարքագծի վրա և ցուցադրում այն ամենն ինչ նա ցանկանում է տեսնել։ Բայց հարկ է նաև նշել, որ Facebook-ը խստորեն հետևում է մարդկանց անվտանգությանը, ուստի գոյություն ունի չափանիշներ , որոնք սահմանում են այն վարքը, որը անթույլատրելի է այս հարթակում։

Картинки по запросу facebook hide unfollow

Հետադարձ կապ

Ֆիլտրման համար շատ կարևոր է օգտատերերի հետադարձ կապը և արձագանքը։ Ուստի ընկերությունը խստորեն հետևում է սպամ տված հրապարակումներին և փորձում հասկանալ՝ որ աղբյուրներին են մարդիկ վստահում, որոնց ոչ։

Դուք եք կառավարում Ձեր Feed-ը

Բնականաբար, բոլորից լավ Դուք գիտեք, թե ինչն է Ձեզ առավել հետաքրքիր, ուստի պարբերաբար ստեղծվում են տարբեր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կառավարել այն ամենը ինչ հայտնվում է Ձեր feed-ում։ Օրինակ դրանցից են  “unfollow,” “hide” , “see first”-ը, որոնք թույլ են տալիս տարբերակել հրապարակումները ըստ Ձեր հետաքրքրվածության, իսկ դա էլ օգնում է Facebook-ին բացահայտել այն ամենն ինչ կարևոր է Ձեզ համար։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*