
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով վերջերս դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, այն մարդկանցից է, ովքեր կարելի է ասել սահմանում են բիզնեսի նոր դարաշրժանը։ Բեզոսի կառավարման մեթոդները հաճախ զարմացնում են, առավել հաճախ էլ հիացնում:
Businessweek-ին տրված հարցազրույցի ժամանակ Բեզոսը առանձնացրել է գրքեր, որոնցից նա կարևոր բիզնես դասեր է քաղել։ Եկեք պարզենք՝ որ գրքերն են դրանք ?
«Остаток дня», Казуо Исигуро
Ըստ Բեզոսի վեպերը ավելի շատ բան կարող են սովորեցնել, քան ոչ գեղարվեստական գրքերը։ Եվ ահա, նրա ամենասիրելի աշխատությունն է սպասավորապետի (дворецкий) մասին, ով սկսում է հիշել լորդի մոտ իր ծառայության տարիները և հետպատերազմական Բրիտանիայի ողբերգությունների մասին։
«Сделано в Америке», Сэм Уолтон
Գիրքն իրենից ներկայացնում է Wal-Mart-ի հիմնադիրի ինքնակենսագրությունը, որտեղ նա ներկայացնում է արդյունավետության և խնայողությունների իր սկզբունքները, ինչպես նաև մատնանշում է, թե որքան կարևոր է գործելը, փորձարկումներ անելը և սխալներից չվախենալը։
Հենց այս գաղափարներն էլ Բեզոսը ներառել է Amazon-ի հիմնական սկզբունքների մեջ։
«Memos from the Chairman», Алан Гринберг
Նախկին Bear Stearns բանկի նախկին ղեկավարը՝ Ալան Գրինբերգը շատ էր սիրում իր աշխատակիցներին նամակ գրելը, որտեղ պատմում էր ղեկավարության պլանների մասին և մատնանշում էր բանկի կարևորությունը։
Այս միտքը Բեզոսին չափազանց դուր եկավ, և հենց այստեղ էլ առաջացավ իր հանրահայտ տարեկան ուղերձները բաժնետերերին։
«Мифический человеко-месяц», Фредерик Брукс
Բրուկսը շատ ազդեցիկ ինժեներ և ծրագրավորող է, ով ներկայացնում է ծրագրային խնդիրների լուծումներ։
Այս գրքից Բեզոսը տարբեր գաղափարներ է փոխառել Amazon-ի համար։
«Построенные навечно», Джим Коллинз
Սա հանրահայտ գիրք է այն մասին, թե ինչով են հաջողակ և երկարակյաց ընկերությունները տարբեվում մյուսներից։
Թվում է՝ այս գիրքը կարդում են բոլոր ձեռներեցները 😉
«От хорошего к великому», Джим Коллинз
Գիրքը սովորեցնում է, թե ինչպես գտնել քո ուժեղ կողմերը և քամել նրանցից ամեն ինչ։
Պատմում են, որ Կոլինզը մինչ այս գրքի թողարկումը այդ թեմայով դասընթացներ է ունեցել Amazon-ի ղեկավարների համար։
«Creation: Life and How to Make It Steve Grand»
Creatures խաղի հիմնադիրը պատմում է այն մասին, թե ինչպես ստեղծել արհեստական կյանք և «խելացի» համակարգեր։ Նրա գիրքը Amazon-ի վրա մեծ ազդեցություն է ունեցել և օգնել ստեղծել Amazon Web Services-ը։
«Дилемма инноватора», Клейтон Кристенсен
Կրիստենսենը ցույց է տալիս, որ «դիվերսոն տեխնոլոգիանրի» անտեսումը շատ վտանգավոր է․ արդյունքում Դուք ուղղակի հետ կընկնեք կյանքից։
Հենց այս գրքի ազդեցության տակ էլ ստեղծվեց Kindle նախագիծը։
«Цель. Процесс непрерывного улучшения», Элия Голдратт
Այս գիրքը իրենից ներկայացնում է բիզնեսի ուղեցույց վեպի տեսքով։ այն ցույց է տալիս, թե ինչպես կորպորատիվ գործընթացներում գտնեք ներքին խնդիրներն ու սահմանափակումները և ուղղել դրանք։
Հենց այս գրքից այն օգտվում Amazon-ի մենեջերները պատվերների կատարման համակարգի օպտիմալացման ժամանակ։
Առաջարկում ենք նաև ընթերցել Բիլ Գեյթսի նախընտրած գրքերը։ Չմոռանաք կիսվել մեզ հետ տպավորություններով։
cool post, but can i get the cost?