
Բրենդերը հասկացել են, որ այսօր դասական կոնտենտով չեն կարող գրավել օգտատերերին, ուստի ամեն մեկը յուրովի փորձում է հնարավորինս արդյունավետ կիրառել սոց․ ցանցերի նորություններն ու հնարավորությունները։
Իսկ story-ների ու դրանց ճիշտ օգտագործումից ստացված հիանալի արդյունքներիի մասին, արդեն բազմիցս խոսել ենք (օրինակ Heinz-ի story-ները)։ Այս անգամ կներկայացնենք Coca-Cola-ի ֆանտաստիկ story-ի քեյսը։
Coca-Cola-ն իր Coca-Cola Zero-ի առաջխաղացման համար որոշել էր օգտագործել Snapchat-ի story-ները՝ այնտեղ տեղադրելով հետաքրքիր քվեստ։
Ստեղծվել էր շարք, որն իրենից ներկայացնում էր մի խաղ, որտեղ սկեյթով տղան կոկա կոլայի շշեր էր հավաքում։ Խաղն ավելի լավ պատկերացնելու համար կարող եք դիտել տեսանյութը?
Խաղ story-ում․ անհավանական է թվում չէ՞։ Դա էլ բավական չէ, այն պարտվելու հնարավորություն էր ուներ։
Սկեյթ քշելու ժամանակ հայտվում էր կոճակ, որին պետք է հասցնեիք սեղմել, որպեսզի սկեյթով տղան անցնի դժվարությունները։ Թե ինչպես էին այս ամենն արել, կներկայացնենք մի քիչ հետո․ հիմա ուշադրություն արդյունքները?
7,5 միլիոն դիտում, 240,000 օգտատեր և 8,000 ժամ ծախսված story-ներում։ Իսկ մինչև վերջ դիտած story-ները կազմում էին 76%։ Իսկ այ վերջում օգտատերերը հաղթող էին ճանաչվում, և նրանց առաջարկում էին թողնել իրենց տվյալները, որպեսզի իրական մրցանակ- սքեյթեր ստանան։
Եվ գլխավոր հարցը․ ԻՆչպե՞ս
Այս ֆանտաստիկ արշավի գաղտնիքը կայանում էր նրանում, որ տեսանյութի ամեն հատվածը ավարտվում էր խաղացողի պարտությամբ, և եթե խաղացող չէր սեղմում կոճակի վրա, այսինքն՝ չէր թերթում story-ին, ապա իր հերոսը հանդիպում էր խոչընդոտների և խաղը ավարտվում էր պարտությամբ։
Իսկ երբ սեղմում էին համապատասխան կոճակի վրա, ապա անցում էր կատարվում հաջորդ story-ի, և մեր հերսը շարունակում էր քշել իր սքեյթը։ Հենց այս ամենն էր ստեղծում իրական խաղի պատրանք, և նույնիսկ չէր էլ նկատվում թերթվող story-ները։
Ֆանտաստիկ, հետաքրքիր և ամենակարևորը աշխատող օրինակ 😉
Փորձեք ինքներդ, մտածեք հետաքրքիր խաղ, ստեղծեք story-ներ և մաքսիմալ արդյունքի հասեք։
Leave a Reply