Թարմացված VK Admin

VK-ն հայտնել է, որ թարմացրել է իր VK Admin հավելվածը և ավելացրել է գովազդի կաբինետ․

Սա նշանակում է, որ այսուհետ Դուք կարող եք արագ և հեշտ կառավարել Ձեր գովազդային հայտարարությունները ցանկացած վայրում և ցանկացած ժամի․ անհրաժեշտ է միայն սմարթֆոն։

Բա սա դեռ ամենը չէ․ հասնելի է նաև՝

  • Էջերի համար «Онлайн»-ի ստատուս։ Այս գործիքից կարող եք օգտվել, եթե պատրաստ եք վայրկյանապես պատասխանել հաճախորդների հարցերին։ Էջում հայտնվում է վառ կոճակ, որը առաջարկում է գրել Ձեզ։
  • Նամակներում հնարավոր է էջից նկարներ և ձայնագրություն տեղադրել, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրությունները։
  • Բացի այդ, նամակն ուղարկելիս երևում է ուղարկող ադմինի անունը։

 

Այս հիմնական թարմացումները հասանելի են դեռևս միայն iOS-ի համար, որը բեռնել կարող եք այստեղից։

Իսկ Android-ի համար նախատեսված հավելվածը բեռնեք այստեղից։

 

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*