
Աշխարհը փոխվում է․
20 տարի է անցել այն օրից, ինչ Սերգեյ Բրինը և Լարրի Պեյջը գրանցեցին google.com դոմենը, և ընդամենը 10 տարի այն պահից, երբ Ջոբսը ներկայացրեց iPhone-ը․ բայց այս ժամանակաշրժանն էլ բավական էր, որպեսզի թվային տեխնոլոգիաները հեղաշրջեր մեր աշխարհը։
Worl Economic Forum-ը ներկայացնում է շուրջ 60 երկրների շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները և բացահայտում թվայնապես զարգացած երկրները։
Եթե ուսումնասիրենք Չինաստանը, ապա կարող ենք ասել, որ այն կարծես թե սեփական զուգահեռ թվային շուկան է ստեղծել, քանի որ առաջատար խաղացողներից շատերը այդտեղ ներառված չեն։
Չինաստանն ունի աշխարհում ամենաշատ ինտերնետ- օգտատերերը՝ մոտ 721 միլիոն։
462 միլիոն ինտերնետ – օգտատեր էլ ունի Հնդկաստանը, որի թվային տնտեսությունը գլոբոլ խաղացողների համար համարում են ամենամեծ շուկայական պոտենցիալը։ Չնայած այն աշխատում է միայն մի քանի լեզուներով և բազում խնդիրներ ունի ենթակառուցվածքի հետ։
Հնդկաստանին զիջում է ԵՄ, ով ունի 412 միլիոն օգտատեր, որը գտնվում է միացյալ թվային շուկայի ստեղծման փուլում։
Արդյունքում ուսումնասիրելով տարբեր երկրների թվային զարգացվածությունը ստեղծվել է այսպիսի մի քարտեզ?
Stand Out – ասյտեղ են գտնվում են այն երկրները, որոնք բարձր թվային զարգացվածություն ունեն։ Նրանք համարվում են ինովացիաների առաջխաղացման առաջատարները և մշտապես հետևում են թվային շուկայի պահանջներին և իրենց նորարարությունները պահում բարձր մակարդակում։ Հակառակ դեպքում այս դինամիկ զարգացող աշխարհում կարող են շատ հեշտ զիջել իրենց դիրքերը։
Stall Out – այս երկրները նույնպես բարձր թվային զարգացում ունեն, բայց իրանց զարգացման իմպուլսը համեմատաբար դանդաղ է ընթանում։ Այս խմբում կարող ենք առանձնացնել 5 առաջատարների՝ Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Դենմարկ և Ֆինլանդիա։
Break Out– Երկրներն են, որոնք թվային ցածր մակարդակ ունեն բայց կարողանում են արագ զարգանալ։ Այս զարգացող երկրները և նրանց արագ աճն էլ հենց կարող են բավականին գրավիչ լինել ներդրողների համար։
Watch Out – Այս մակարդակում են գտնվում թվային բավականին ցածր զարգացվածություն ունեցող երկրները, նույնիսկ լինում են դեպքեր, երբ նման երկրները զարգանալու փոխարեն հակառակ ուղղությամբ են գնում։ Այս պարագայում տվյալլ երկրների համար լավագույն լուծումը կլինի Ինտերնետի բարելավումը և բջջային ինտերնետի ապահովումը։
Իսկ մեզ մնում է միայն հետևել այս ամենին և փորձել հետ չմնալ թվային աշխարհի զարգացումներից ?
Leave a Reply