5 թրենդ 2018-ի SMM ռազմավարության համար

Օր օրի ավելի շատ բրենդեր են համոզվում, որ իրենց լսարանի հետ հաղորդակցման լավագույն տարբերակը սոց, ցանցերն են, բայց դրա հետ մեկտեղ էլ մարքեթոլոգները տարեց տարի համոզվում են, որ դժվարանում է հաճախորդների ուշադրության գրավման գործընթացը։

Ամեն օր մարդիկ հանդիպում են հազարավոր հրապարակումների, և նրանց հետաքրքրելու շանսերը գնալով փոքրանում են։ Ուստի ճիշտ և արդյունավետ SMM ռազմավարության համար օգնության են հասնում հետևյալ թրենդերը?

1. Չատբոտեր

Չատբոտերը տարվա ամենա-ամենաԹՐԵՆԴՆ են․ դրանք օգնում են հաճախորդների հետ վայրկյանապես կապ հաստատել։ Մենք արդեն բազմաթիվ անգամ անդրադարձել ենք դրանց կարևորությանն ու պատրաստման հարթակներին։

Ըստ Gartner-ի հետազոտության տվյալների բիզնես-կոնտենտի մինչև 20%-ը կգեներացվի արհեստական ինտելեկտով։ Օրինակ Facebook-ը հայտնել է, որ իր մեսենջերում արդեն իսկ առկա է 100 հազարից ավել բոտեր։

Ուստի այսօր արդեն չատբոտերի կիրառությունը ամենախելամիտ քայլերից մեկն է։

Картинки по запросу chatbot

 

2. Սթորիներ

Այսօր ամենահայտնի սոց․ ցանցերը մրցում են միմյանց հետ իրենց սթորիների առաջխաղացմամբ։ Բոլորովին վերջերս Instagram-ը նույնիսկ gif-եր ավելացրեց սթորիներում՝ օգտատերերին էլ ավելի ներգրավելու համար։

Այսօր շատ բրենդեր ստեղծում են առանձին ռազմավարություն սովորական հրապարակումների և անհետացող կոնտենտի համար։ Եվ քանի որ սթորիները ավելի բնական են, պատահական և անհետանում են 1 օր հետո, ապա մարդիկ առավել հակված են դրանք դիտելու։

Օգտագործեք սթորիները հնարավորինս արդյունավետ․ ստեղծեք հատուկ ռազմավարություն այս գործիքով ներգրավվածություն ապահովելու համար։ Որպես ոգեշնչման աղբյուր կարող եք օգտագործել Coca-Cola-ի կամ Heinz-ի օրինակները։

 

3. Ընդլայնված իրականություն

Բջջայինով ընդլայնված իրականության (Augmented Reality) օգտագործումը ստեղծում է թիրախային լսարանին հասնելու հեշտ, արագ և ինտերակտիվ եղանակ։

Այսպես օրինակ IKEA ստեղծել է Place ծրագիրը, որի շնորհիվ հաճախորդները կահույքը գնելուց առաջ կարող են այն տեսնել իրենց տանը։

Եվ այսպես, AR օր օրի զարգանում է, իսկ օգտատերերն էլ ձգտում են դառնալ այդ նոր աշխարհի մասնիկը։ Այդ հարցում հետ չեն մնում սոց․ ցանցերը և փորձում են օգնել AR-ին ավելի մոտենալ մարդկանց։

Փորձարկե՛ք, օգտագործե՛ք AR-ը, բայց նախ և առաջ համոզվեք, որ այն պրակտիկ և արժեքավոր է Ձեր թիրախային լսարանի համար։

 

Похожее изображение

4. Անձնավորված ազդեցության մարքեթինգ

Այսօր ազդեցության մարքեթինգն այդքան էլ նոր երևույթ չի համարվում, բայց դրա օգտագործման գործընթացում փոփոխություններ են կատարվում:

Շատ շուտով մարդիկ կհոգնեն այն հանրաճանաչ դեմքերից կամ այն միլիոնավոր հետևորդներ ունեցող օգտատերերից, ովքեր գովազդում են որևէ քաղցրավենիք կամ սպորտային կոշիկ։ Ուստի շատ բրենդերի համար մեկ խնդիրը պետք է լինի՝ հասկանալ, թե ում են վստահում իրենց հաճախորդները և ինչպես կարող են համագործակցել։

Ուստի մոտ ապագայում կարծիքի առաջատարները դառնալու են իրական փորձագետներ, ինչն էլ պայմանավորված կլինի նրանով,որ ընկերությունների մեծ մասը ցանկանալու է աշխատել իրենց հետ։

 

5. Տեսանյութ

2017-ին սոց․ ցանցերի կոնտենտի 90% կազմել են տեսանյութերը։ Այստեղ ամենամեծ խնդիրն է կարողանալ գրավել մարդկանց ուշադրությունը առաջին 3 վայրկյանի ընթացքում։

Շոն Օ՛նիլը Adaptly-ից պնդում է, որ 2020թ-ին այս ֆորմատը կկազմի ողջ ինտերնետ  թրաֆիկի 80%-ը։

Եվ քանի որ շուտով կոնտենտի գրեթե ողջ մասը կկազմեն տեսանյութերը, ապա սկսեք հենց այսօրվանից մտածել բարձր որակի և հետաքրքիր ու գրավիչ տեսանյութերի մասին։ Ուսումնասիրեք և հասկացեք, թե ինչ է փնտրում Ձեր թիրախային լսարանը։

 

Եվ այսպես, օգտագործեք այս թրենդային գործիքները, որպեսզի հետ չմնաք Ձեր մրցակիցներից և 2018-ի Ձեր առաջխաղացումը արդյունավետ իրականացնեք 😉

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*