Ավելի շատ տեղական լուրեր News Feed-ում

Facebook-ն այս ամիս արդեն իսկ ներկայացրել էր News Feed-ի փոփոխությունները, ըստ որի առաջնահերթություն էին տալիս ընկերների և վստահելի աղբյուրների հրապարակումներին՝ բիզնես էջերի կոնտենտին մղելով երկրորդ պլան։

Այսօր գիշեր Ցուկերբերգը ներկայացրեց հաջորդ թարմացումները՝ այս անգամ շեշտը դնելով տեղական լուրերի վրա։

Ըստ ընկերության մարդիկ Facebook են մտնում իրենց ընկերների հետ շփվելու, ինչպես նաև աշխարհի և հատկապես իրենց տարածաշրջանի նորություններին ծանոթանալու։

 

Ընկերությունը փորձելու է տարբերակել տեղական նորությունների աղբյուրներին ըստ նեղ աշխարհագրական շրջանի ընթերցողների քլիկերի։ Ուստի եթե Դուք հետևում եք տվյալ լրատվական աղբյուրին կամ Ձեր ընկերը սեղմել է դրա վրա, ապա այն կհայտնվի Ձեր News Feed-ի վերևում։

Ընկերությունը նշել է նաև, որ այս փոփոխությունը նախ և առաջ կգործի ԱՄՆ-ում, այնուհետև տարվա ընթացքում կազդի բոլոր երկրների վրա։ Բացի այդ նշվում է, որ Դուք ինքներդ կարող եք որոշել, թե որ լրատվական աղբյուրի նորություններն եք ցանկանում տեսնել, օրինակ միջազգային, թե տեղական, ուղղակի օգտագործելով see first ֆունկցիան։

Բացի տեղական լուրերի առաջնահերթությունից ընկերությունը ԱՄՆ-ի 6 քաղաքներում փորձարկում է Today in բաժինը, որը պետք է համախմբ մարդկանց տեղական նորությունների և տեղեկատվության հետ։ Փորձաշրժանի հաջող ավարտից հետո այս նոր բաժինը պետք է տարածվի ողջ աշխարհով։

Դե իսկ մեզ մնում է հարմարվել և արդյունավետ օգտագործել Facebook-յան բոլոր գործիքներն ու հնարավորություններն ու սպասել հետագա թարմացումներին 😉

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*