Բոտը, ստիկերները և Ալիսան օգնեցին ТНТ-ից «Чернобыль» սերիալը տեղափոխել ТВ-3

«Чернобыль. Зона отчуждения» -ն ռուսական հայտնի սերիալ է, որի 1-ին սեզոնը հեռարձակվեց 3 տարի առաջ ТНТ հեռուստաալիքով։ Սերիալը մեծ իրարանցում առաջացրեց և դարձավ տարվա ամենառեյթինգային սերիալներից մեկը։

2017-ին դուրս եկավ «Чернобыль»-ի 2-րդ սեզոնը, որը սակայն այս անգամ պետք է հեռարձակվեր ТВ-3 հեռուստաալիքով, ուստի պետք էր մշակել հնարավորինս արդյունավետ SMM առաջխաղացում սերիալի երկրպագուներին տեղեկացնելու, նոր հետևորդներ գրավելու և ТВ-3-ի լսարանին սերիալի հետ ծանոթացնելու համար։

Եվ այսպես նպատակը՝

  • Երկրպագուներին տեղեկացնել, որ սերիալի պրեմերան և ցուցադրությունը տեղի կունենա ТВ-3 հեռուստաալիքով,
  • Գրավել 14-24 տարեկան հեռուստադիտողների ուշադրությունը, ովքեր այդքան էլ շատ չեն ТВ-3-ում,
  • Ավելացնել Rutube-ի և սոց․ ցանցերում պաշտոնական էջերի տեսանյութերի ցուցադրությունները։

Լուծում՝

Սերիալի SMM թիմը մշակեց գործողությունների այնպիսի հաջորդականություն, որը հնարավորություն էր տալիս ներգրավել տարբեր լսարանների՝ բաժանելով նրանց հետևյալ խմբերի՝

  • սերիալի երկրպագուներ,
  • նոր հեռուստադիտողներ, ովքեր ոչինչ չգիտեին սերիալի մասին,
  • ТВ-3-ի հեռուստադիտողներ, ում համար «Чернобыль»-ը նորություն էր։

 

Սերիալի երկրպագուներ

ВКонтакте -ում ստեղծվեց  #СпастиМир խաղը, որը չատբոտի միջոցով օգտատերերին 15 օրերի ընթացքում հարցեր էր ուղարկում և պատասխանների միջոցով օգնում փրկել սերիալի հերոսներին։ Ամեն ճիշտ պատասխան տալիս էր հատուկ կոդի տառը կամ թիվը։ Իսկ վերջին նշանն էլ թաքցրել էին 2-րդ սեզոնի 1-ին սերիայում։

Բացի այդ, խաղի 15 օրերի ընթացքում VK-ում տեղադրում էր սերիալի հերոսների տեսանյութերը, որտեղ նրանք խնդրում էին իրենց «փրկել» խաղի մեջ։

#СпастиМир խաղին մասնակցեցին 60,000 օգտատեր։ Բայց սա դեռ ամենը չէր․ VK-ում ստեղծվեց սթորիների համար հատուկ դիմակ, ու եթե քվեստի մասնակիցը սխալ էր պատասխանում հարցին, նրան առաջարկում էին հուշում, բայց փոխարենը մասնակիցը պետք է «Чернобыль»-ի դիմակով սթորի հրապարակեր։

Եվ արդյունքը ? մոտ 100 հազար օգտատեր օգտվել էր դիմակից ))

 

Խաղի գլխավոր մրցանակն էր մոտոցիկլը, իսկ դրա ավարտի հաջորդ օրը բոտը սկսեց մրցույթի եզրափակիչ փուլ հասած մասնակիցներին ուղարկել հատուկ ստիկերներ։

Արդյունքում, ընդամենը մեկ օրվա ընթացում սերիալի խումբն ավելացավ 130 հազար մասնակցով, իսկ հեղինակները ևս մեկ անգամ համոզվեցին, որ ստիկերներ այսօր լսարանի գրավման հարցում մեծ ազդեցություն ունեն։

 

Նոր օգտատերեր

Նոր օգտատերերի ուշադրությունը գրավելու համար մտածել էին մեկ ուրիշ քվեստ։

VK-ում իրենց հավատարիմ հետևորդների համար ստեղծեցին «Пригласи друга в Чернобыль» խաղը, որը առաջարկում էր մեկնաբանություններում նշել այն ընկերոջը, ում օգտատերը կցանկանար իր հետ տանել Չեռնոբիլ, որից հետո հատուկ ստեղծված բոտը վերլուծում էր օգտատիրոջ էջը և ասում կարելի է նրան գնալ, թե ոչ։

 

Արշավի համար նույնիսկ օգտագործեցին Yandex-ի վիրտուալ օգնական՝ Ալիսային ))

 

Այս ամենից հետո էլ, երբ արդեն պետք է հեռարձակվեր սերիալը, որպեսզի էջի հավատարիմ օգտատերերը կարողանային առաջիններից մեկը լինեին, ովքեր համացանցով կդիտեին սերիալը, հեղինակները մտածեցին այսպիսի մի բան։

VK-ում ստեղծվեց «Ярмарка» ինտերնետ-խանութը և օգտատերերին առաջարկեցին 100 բալի դիմաց ուղարկել նոր սերիաները։ Բալեր կարող էին հավաքել օրինակ հրապարակումը լայքելով կամ կիսվելով և այլն, իսկ սերիայի դիտումը տալիս էր 70 բալ։

 

ТВ-3-ի հեռուստադիտողներ

Իսկ այ ТВ-3-ի հեռուստադիտողների համար, ում համար նորություն էր այդ սերիալը, ցուցադրեցին հատուկ լուրերի թողարկումներ՝ «Время вперёд» անվանումով։ Հենց այդպես էր կոչվում սերիալում ցուցադրված լրատվական հաղորդումը։

Մի խոսքով այս երկար մտածված և հետաքրքիր արշավի արդյունքները ?

  • #СпастиМир խաղին մասնակցեց 60 հազար մարդ
  • Խաղի անոնսի հրապարակումը ունեցավ 882 հազար ներգրավվածություն
  • «Пригласи друга в Чернобыль» – 10 հազար ակտիվացում, 300 հազար ներգրավվածություն
  • «Чернобыля» խումբը ավելացավ 700 հազար մասնակցով
  • Սերիաները մեյլով ստանալու համաձայնություն – 300 հազար հետևորդ

 

Սա հիանալի օրինակ է ապացուցելու, որ կրեատիվ մտքերը և թվային մարքեթինգը կարող են ապահովել անհավանական արդյունքներ։ Միայն պատկերացրեք առաջին սերիայի պրեմիերայի օրը օգտատերերը այնքան շատ մեկնաբանություն էին գրել, որ սպառել էին մեկնաբանությունների լիմիտը։

Այնպես որ, սկսեք կազմակերպել հետաքրքիր և օրիգինալ արշավներ, փորձարկեք տարբեր հարթակներ ու գործիքներ և կիսվեք մեզ հետ Ձեր օրինակներով 😉

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*