Օգտատերերը սկսել են Facebook-ում ավելի քիչ ժամանակ անցկացնել

Facebook-ը հրապարակել է սոց․ ցանցի օգտագործման նախորդ տարվա հաշվետվությունը։ Ըստ դրա օգտատրերեը նախորդ տարվա համեմատ սկսել են օրական  50 մլն ժամ պակաս օգտագործել սոց․ ցանցը։

Ցուկերբերգը կարծում է, որ մեծ մասամբ այս ամենի պատճառը վիրուսային տեսանյութերի քանակի նվազումն է։

Եվ քանի News Feed-ի դասակարգումն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ այնտեղ գնալով քչանում են վիրուսային տեսանյութերը, հավանաբար դա էլ հենց պատճառ է հադնիսանում նման արդյունքների։

Բայց Ցուկերբերգը նշում է, որ Facebook-ը չպետք է միայն զվարճացնող հարթակ լինի, այն նաև պետք է լինի հարմար և արդյունավետ հարթակ բիզնեսի և ընկերական հարաբերությունների համար։ Այսինքն ընկերությունը փորձում է հասնել նրան, որ մարդիկ այստեղ բարելավեն իրենց փոխհարաբերությունները, այլ ոչ թե ուղղակի օգտագործեն սոց․ ցանցն ու պասիվորեն հետևեն կոնտենտին։

Facebook-ի հիմնադիրը վստահ է, որ կենտրոնանալով իրական հաղորդակցությունների վրա, իրենց բիզնեսն ու հարթակը կդառնան առավել ուժեղ և երկարակյաց։

Динамика роста ежедневной аудитории Facebook по кварталам

Բայց այս ամենի հետ մեկտեղ սոց․ ցանցի օրական ակտիվ օգտատերերի քանակը կազմել է 1,4 միլիարդ մարդ, իսկ ամսական՝ 2,13 միլիարդ։ Այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատ 14%-ով աճել են։

Չնայած Recode-ի տվյալներով էլ 4-րդ եռամսյակում Facebook-ում օրական ակտիվ օգտատերերը ավելացել են 32 միլիոնով, իսկ սա վերջին 2 տարվա համար ամենացածր ցուցանիշն է։

Ինչ վերաբերում է ընկերության եկամուտներին, ապա ի տարբերություն 2016-ի 2017-ին այն ավելացել է մոտ 2 անգամ ՝ 47% -ով, և կազմել է 40,7 միլիարդ դոլար։

Динамика роста выручки Facebook по кварталам

Ինչևէ, այս բոլոր նորություններից հետո Facebook-ի ակցիաները 4%-ով ընկան, բայց ընկերությունը կարծես վերականգնել է իր նախկին դիրքը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*