
Վերջին օրերին Facebook-յան տիրույթում մեծ արագությամբ տարածվում է հիվանդ երեխայի մասին պատմող լուսանկարը կամ նամակը։ Ամենասարսափելին այն է, որ շատ էջեր փորձում են շահարկելով երեխայի հիվանդ լինելը «լայք մուրալ»։
Եթե կան մարդիկ, ովքեր իսկապես հավատում են՝ լայքում, մեկնաբանում կամ կիսվում, պարզապես իմացեք սա ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ է։
Հետաքրքիր է Ցուկերբերգը գիտի, որ Facebook-ն այդքան առատաձեռն է և նոր ֆունկցիաներ է սկել օգտագործել։
Կամ նման նամակները?
ՀԻՇԵ՛Ք․ Facebook-ը գումար չի տալիս լայքի, մեկնաբանությունների, կիսումների կամ նամակների համար։ Եթե ցանկանում եք օգնել հիվանդ երեխաներին միակ միջոցը նրանց գումար փոխանցելն է, այլ ոչ թե ամեն ինչ օնլայն տիրույթ տեղափոխելը և հուսալը, որ 1 լայքը կփրկի նրա կյանքը։
Leave a Reply