Digital Marketing-ի մասնագետներ, ում պետք է հետևել 2018-ին

Այս անծայրածիր թվային աշխարհը մեզ անսահման հնարավորություններ է տալիս, ուստի անհրաժեշտ է միայն ճիշտ կողմնորոշվել և օգտագործել դրանք ինքնազարգացման համար։

Իսկ այ թվային մարքեթինգը իսկապես հենց այն վայրն է, որտեղ անընդհատ կարող եք սովորել, ուսումնասիրել և փորձարկումներ անել։ Ուստի շատ կարևոր է գտնել ոլորտի լավագույն մասնագետներին և սովորել նրանցից։

Իսկ գտնելու հարցում Ձեզ կօգնենք մենք՝ ներկայացնելով թվային մարքեթինգի լավագույն մասնգետների ցուցակը․ Ձեզ մնում է միայն հետևել նրանց և փորձել հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ։

2018-ի թոփ 10 թվային մասնագետները

Ստորև կներկայացնենք 2018-ի թվային մարքեթինգի առաջատարներին, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր գիտելիքների լայն շրջանակով և թվային հմտություններով։

Jeff Bullas – Բուլլասը թվային մարքեթինգի ոլորտում ունի այնպիսի ձեռքբրումներ, ինչպիսիք են՝  #1 Content Marketing Influencer, Social Media Marketing Strategist & Speaker, Forbes Top 10 Social Media Influencer և #1 Global Business Blog.

Այսօր jeffbullas.com կայքը տարեկան ունենում է մոտ 4 միլիոն այցելու, իսկ Բուլլասին էլ սոց․ ցանցերում հետևում են ավելի քան 600․000 օգտատեր։

 

 Seth Godin –  Ամերիկացի ձեռներեց և տնտեսագետ, ինֆորմատիկայի հմուտ մասնագետ, ինչպես նաև հայտնի բլոգեր մարքեթինգի ոլորտում։ Գոդինը հանդիսանում է բիզնեսին և մարքեթինգին վերաբերող այնպիսի գրքերի հեղինակ, ինչպիսիք են “Purple Cow”-ը և “Permission Marketing”-ը։

Rand Fishkin  –  Ծրագրային հսկա Moz -ի հիմնադիր, ինչպես նաև SEO-ին վերաբերող բոլոր հարցերում կարծիքի առաջատար ամբողջ աշխարհում։

Tamara McCleary –  Thulium Company-ի գլխավոր տնօրեն, թվային մարքեթինգի բազմաթիվ դասակարգերի առաջատար մասնագետ։

Մարքեթինգի և տեխնոլոգիաների ոլորտում Թամարան համարվում է միջազգային ճանաչում ունեցող մասնագետ, նա առաջատարներից մեկն է բրենդավորման, ազդեցության և սոցիալական բիզնեսի ոլորտում։

Guy Kawasaki – Կավասակին Apple-ի նախկին գլխավոր էվանգելիստն է (մասնագետ, ով պատասխանատու է թվային ոլորտում ապրանքի առաջխաղացման համար), իսկ ներկայումս էլ հանդիսանում է Canva-ի գլխավոր էվանգելիստը։


Jay Baer – Convince & Convert-ի նախագահ, լավագույն վաճառվող հեղինակ և հայտնի բանախոս։

Marsha Collier – Քոլիերը հանդիսանում է #CustServ-ի հիմնադիրը, նրա հեղինակային գրքերը ունեցել են միլիոնավոր տպագրություններ, որոնցից կարող ենք առանձնացնել “eBay For Dummies” -ը, “Twitter and Facebook For Seniors For Dummies”-ը և այլն։
Բացի այդ Քոլիերը գլխավորում է Forbes -ի լավագույն 10 ֆուտուրիստների ցուցակը։

Maria Johnsen – Մարիա Ջոնսոնը համարվում է թվային մարքեթինգի և արհեստական ինտելեկտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ և հեղինակ։

Neil Patel – CrazyEgg-ի հիմնադիրը։   The Wall Street Journal-ը Նեյլ Փատերին համարում է համացանցի առաջատար ազդեցիկ մարդկանցից մեկը, իսկ Forbes-ն էլ նշում է, որ նա հանդիսանում է լավագույն 10 օնլայն մարքեթոլոգներից մեկը։ 

Gary Vaynerchuk – Վայներչուկը Vayner Media-ի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև ներդրումներ է կատարել սոցիալ մեդիայի ամենախոշոր ընկերություններում։ Վայներչուկը համարվում է ճանաչված հեղինակ, ում գրքերը ունենում են բազում վաճառքներ։

 

Կոնտենտ մարքեթինգի լավագույն մասնագետները

Gini Dietrich – Arment Dietrich-ի գլխավոր տնօրեն և գրքերի հեղինակ։

Darrin Rowse – Խոսնակ,  հեղինակ և ProBlogger-ի հիմնադիր։

Joe Pulizzi – Կոնտենտ մարքեթինգի ինստիտուտի հիմնադիր։

Andy Crestodina –  Orbit Media-ի համահիմնադիր, խոսնակ և կոնտենտ մարքեթոլոգ:

Ann Handley –  MarketingProfsի հիմնադիր և բազմաթիվ գրքերի հեղինակ։

 

Սոցիալ մեդիա մարքեթինգի լավագույն մասնագետները

Brian Fanzo – սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ և խոսնակ։

Michael Stelzner – Social Media Examiner -ի և  Social Media Marketing World-ի հիմնադիր։

Rebekah Radice – հեղինակ, ձեռներեց և Radiant Media LA-ի հիմնադիր։

Tim Hughes – Digital Leadership Associates-ի համահիմնադիր, ինչպես նաև սոցիալական վաճառքների մասնագետ, խոսնակ։

Melonie Dodaro – հեղինակ, խոսնակ և սոցիալական վաճառքների մասնագետ։

Jan Rezab – Socialbakers-ի հիմնադիր, տնօրեն, խոսնակ և սոց․ մեդիայի մեծ գիտակ։

 

 

E-mail մարքեթինգի մասնագետներ

Ian Brodie – մարքեթինգի բրիտանացի խորհրդատու։

Justine Jordan – Litmus հավելվածի մարքեթինգի փոխնախագահը։

Dave Chaffey – SmartInsights -ի խմբագիրը։

Jordie van Rijn – E-mail մարքեթինգի խորհրդատու Նիդերլանդներից։

Chad S. White – Litmus հավելվածի հեղինակ  և հետազոտությունների նախագահ։

 

 

Մոբայլ մարքեթինգի մասնագետներ

Cory Holliman – փոքր բիզնեսների մարքեթինգային խնդիրների մասնագետ։

Andrew NG – Coursera-ի համահիմնադիր։

Mike Quindazzi – PwC-ի գործադիր տնօրեն։

Dejan Jacimovic – Stunt Coders-ի համահիմնադիր և ինտերնետ վաճառքների մասնագետ։

 

Բնականաբար այս ցուցակը չի կարող ամբողջական համարվել, բայց սա էլ բավական է, որպեսզի կարողանաք հետևել, վերլուծել և սովորել՝ դառնալով ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*