Ամենաշատ օգտագործվող մեսենջերները

Այսօր մեսենջերները դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկը․ և նույնիսկ վերջին տարիներին կարողացել են անցնել սոց․ մեդիաներին և դառնալ գերակշող հարթակ։

Սա է պատճառը, որ շատ կազմակերպություններ արդեն իսկ հասկացել են, որ այս հարթակը կարղ է իդեալական վայր դառնալ վաճառքների և հաճախորդների հետ անմիջական կապի դուրս գալու համար։

SimilarWeb-ը ներկայացրել է ամենաշատ օգտագործվող մեսենջերների ցանկը 2018-ի փետրվարի դրությամբ ?

Ինչպես և ակնկալում էինք մեսենջերների շարքում առաջատար են 2 հսկաները՝ WhatsApp-ը և Facebook Messenger-ը՝ միասին զբաղեցնելով 1 հորիզոնականը 168 երկներում, ինչն էլ կազմում է ուսումնասիրված երկրների 89%-ը։

WhatsApp Messenger-ը համեմատած մյուս մեսենջերների հետ ունի բավականին բարձր հորիզոնականներ շատ երկրներում՝ 104 երկրում այն #1 հաղորդակցման միջոցն է համարվում։ Չնայած որ օրինակ 2016-ի դեկտեմբերին այն իր դիրքերը զիջել էր  Facebook Messenger-ին։

Այնուհետև գալիս է Viber-ը, որը ամենաօգտագործվող մեսենջերն է համարվում 10 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, և Line-ը 3 երկրներում։

Նշվում է նաև, որ ի հայտ են եկել անվճար տեսազանգերի և հաղորդակցության այլ մեսենջերներ, որոնք #1 հաղորդակցման միջոցն են համարվում 1 կամ 2 երկրներում, օրինակ Թուրքմենստանում կամ Ուզբեկստանում։

Ցավոք, հայկական Zangi-ին դեռևս տեղ չի գտել այս քարտեզում։

Հետաքրքիր է, որ այս գրաֆիկից դուրս են մնացել 3 հավելվածներ՝ Skype-ը, Zalo-ն և BBM-ը։

 

Ներգրավվածությունը

Այսպես, ներգրավվախությունը կարող ենք ասել գլխավոր ցուցանիշն է մեսնեջերների համար։

WhatsApp-ը հատկապես շատ տարածված է այն երկրներում, որտեղ բեռնված է  90%-ից ավել սարքերի վրա։ Օրինակ Հնդկաստանում այս ցուցանիշը բավականին բարձր է․ մեսենջերը բեռնել են Android օգտագործողների 95%-ը, իսկ օգտատերերի 75%-ն էլ ամեն օր օգտագործում է այն։ Օգտատերերի ակտիվությամբ Հնդկաստանին շատ քիչ է զիջում Հարավային Աֆրիկան, իսկ այ Միացյալ Թագավորությունում էլ մեսենջերը բեռնել են Android օգտագործողների  84%-ը, բայց օրական ակտիվ են 56%-ը։

Facebook Messenger-ը ամենաբարձր ցուցանիշն ունի Ֆիլիպիններում՝ 91%։ Իսկ օրինակ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում այդ ցուցանիշը տատանվում է 60%-ի շուրջ, այն դեպում երբ օգտատերերի 41% -ն են ակտիվ։

Այսպիսով այս հարթակների մեջ լավագույն դիրքերն ունեն WhatsApp-ն ու Facebook Messenger-ը, որտեղ վերջինս էլ համարվում է առաջատար 2 մեսենջերներից մեկը երկրների 92%-ում, իսկ WhatsApp-ն էլ՝ 76%-ում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*