Telegram-ի անալիտիկայի և հրապարակումների գործիքներ (թարմացվող)

Telegram-ը այսօր դինամիկ արագությամբ զարգանում և լայն տարածում է ստանում։ Այն արդեն իսկ առաջ է անցել մի շարք ակտիվ օգտագործվող մեսենջերներից և դարձել օգտատերերի սիրելիներից մեկը։

Օգտատերերին հատկապես գրավում է մեսենջերի բազմաթիվ channel-ները, բոտերը և այլ բազում հնարավորությունները։

Եվ եթե ցանկանում եք օգտագործել այս մեսենջերի բոլոր հնարավորությունները և դառնալ դրա հմուտ մասնագետ, ապա առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ գործիքներին ?

 Telemetr

Telemetr-ը հիանալի ծառայություն է Telegram channel-ների անալիտիկայի համար։ Այս գործիքով կարող եք նույնիսկ վերլուծել մրցակիցների channel-ները, իրենց կոնտենտը, լսարանը և այլն։

Առավելությունները՝

  • channel-ների մոնիթորինգ ըստ կրիտերիաների՝ հետևորդների քանակ, աճ, հրապարակումների հասանելիություն, ներգրավվածություն և այլն,
  • փակ channel-ների մոնիթորինգ,
  • մանրամասն, բայց հասկանալի վերլուծություն՝ հետևորդների աճի գրաֆիկ, հիշատակումներ, գնված հրապարակումներ և այլն,
  • ծանաթացում գովազդային հայտարարություններին, տվյալները, գովազդների արժեքը և հնարավորություն ավելացնել սեփական տվյալները ցանկում,
  • Telegra.ph-ի նյութերի որոնում,
  • բոտերի և ստիկերների հավաքածու՝ էֆեկտիվ SMM-ի համար։

Assistant.im

Telegram-ում հրապարակումների հետաձգման ծառայություն է, որը կարող է՝
  • հրապարակել ցանկացած տեսակի նյութ՝ տեքստ, ֆոտո, վիդեո, աուդիո, փաստաթուղթ,
  • հարցումներ, լայքեր, կոճակներ,
  • հրապարակուման կամ դրա ջնջվելու ժամը,
  • հրապարակումների ներգրավվածությունը,
  • կարճ հղումների պատրաստում։

Novapress 

Ավտոմատ հրապարակումների գործիք, որը՝
  • հնարավորություն ունի հրապարակել նյութերը Telegram-ում անմիջապես կայքից,
  • կարող եք Youtube-ից, Rutube-ից և Vimeo-ից տեսանյութեր տեղադրել,
  • կոնտենտը պաշտպանելու համար ունի հատուկ տարբերանշաններ,
  • թիմով աշխատելու հնարավորություն,
  • կարող է ներառել յուրքանչյուր շաբավա հրապարակումնների ժամանակացուցյը։

pur.ninja

Սա հիանալի տարբերակ է փոքր բիզնեսի, ֆրիլանսերների կամ փոքր SMM ընկերությունների համար։
Հնարավորություննները՝
  • հրապարակումներ նշումներով, ներառյալ վիդեո, gif և այլն,
  • հրապարակումների նախնական դիտում,
  • վերլուծություն՝ հետևորդների քանակ, channel-ի աճ, հետևորդների աճ և այլ կարևոր ցուցնիշներ,
  • անվճար փորձարկման տարբերակ՝ 7 օր
  • խորհուրդներ հրապարակման ժամի, նշումների վերաբերյալ,
  • ստատիստիկայի հաշվետվությունների ծանուցումը մեյլին։

Napotom

Հնարավորությունները՝
  • հրապարակումներին GEO-պիտակների, պատկերների և ակտիվ հղումների ամրացում,
  • 3 սոց․ ցանցերում՝ VK, Instagram, Telegram հրապարակումներ տեղադրելու, խմբագրելու և ջնջելու հնարավորություն,
  • արժեքը կախված սոցիալական հարթակից։

Բնականաբար այսքանով չի ավարտվում Telegram-ի գործիքների շարքը․ հետևե՛ք մեզ, որպեսզի բաց չթողնեք թարմացումները և մշտապես լինեք տեղեկացված և ոլորտի առաջատար։

Իսկ Telegram-ի և այլ թվային նորություններին, թրենդերին և գործիքներին առաջինը ծանոթանալու համար միացե՛ք մեր Telegram-ի channel-ին ?  Smartology 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*