
Հերթական նորությունը Facebook-ից․ ՆՈՐ ԿՈՃԱԿ 🙂
Չէ, unlike-ը չէ․ դե նման մի բան․ ? downvote
Այս նոր կոճակը ստեղծվել է մեկնաբանությունները տարբերակելու և ոչ համապատասխան մեկնաբանությունները նշելու համար։ Օրինակ եթե տվյալ մեկնաբանությունը չի համապատասխանում, սխալ տեղեկատվություն է կամ վիրավորանք է։
Ահա թե ինչ տեսք ունի կոճակը ?
Կոճակը սեղմելուց հետո համակարգը թաքցնում է մեկնաբանությունը, իսկ օգտատիրոջն էլ առաջարկում է հատուկ կոճակների միջոցով լրացուցիչ տեղեկություն տալ մեկնաբանության մասին՝ “Offensive”, “Misleading”, և “Off Topic”. Այս կոճակները կօգնեն Facebook-ին հասկանալ մեկնաբանությունը կեղծ տեղեկատվություն է պարունակում, թեմայի հետ կապ չունի, թե ուղղակի անցանկալի է։
Բայց օգտատերերը այլ բան էին սպասում․ Facebook-ն այդպես էլ չստեղծեց այդքան սպասված unlike կոճակը․
Ընկերությունը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում ուղղակի ստեղծել unlike կոճակ, դա Facebook-ը կվերածի ֆորումի։ downvote-ը հնարավորություն կտա օգտատերերին արտահայտել իրենց կարծիքը մեկնաբանությունների մասին։
Sincerest form of flattery! Wish I’d trademarked it and “upvote” when came up with it. ?? https://t.co/wJMxILChCV
— Alexis Ohanian Sr. (@alexisohanian) 8 февраля 2018 г.
Իսկ մեզ մնում է սպասել մինչ կոճակը հասանելի կլինի նաև մեզ մոտ և հուսալ, որ մի օր այդքան սպասված unlike կոճակն էլ կհայտնվի 😉
Leave a Reply