Twitter-ն առաջին անգամ շահույթ է ստացել

Իր 12 տարվա պատմության մեջ առաջին անգամ Twitter-ը ուրախացրել է իր ներդրողներին ))

2006 թվականից սկսած ընկերությունը շահույթ չէր ստացել, բայց 2017-ի 4 քառամյակում վերջապես նրանց եկամուտը կազմել է 91,1 միլիոն դոլար, ի տարբերություն նախորդ տարվա 167,1 միլիոն կորուստի։

Ընեկերությունը նշում է, որ 4%-ով ավելացել է նաև ակտիվ օգտատերերի միջին քանակը՝ հասնելով 330 միլիոնի։

 

Финансовые показатели Twitter c 2014 года — Statista

Ի դեպ, այս հաշվետվության հրապարակումից հետո Twitter -ի ակցիաները 22%-ով աճեցին, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է, քանի որ այսպիսի առաջխաղացում ընկերությունը ունեցել է հեռավոր 2013-ին։

Հիմա ընկերության ղեկավարությունը մեծ հույսեր ունի 2018-ի հետ և ակնկալում է մեծ եկամուտներ՝ հույսը դնելով օգտատերերի բազայի վրա։ Այսօր Twitter-ի գլխավոր խնդիրը ոչ բավարար աճն է, հատկապես 2017-ի կեսերին ընկերությունը հայտարարեց, որ Twitter-ում ոչ մի նոր օգտատեր չի գրանցվել։

 

Рост базы пользователей Twitter с 2010 года — Statista

 

Ենթադրվում է, որ ալգորիթմի և նիշերի փոփոխություններին ուղղված աշխատանքները կհասնեն իրենց արդյունքին, քանի որ օրինակ օրական ակտիվ օգտատերերն ավելացել են 12%-ով։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*