
Այսօր Telegram-ում կարող եք գտնել ամեն ինչ, ստանալ ցանկացած տեղեկություն․ և հատկապես եթե Դուք գրքերի սիրահար եք, ապա ամեն օր կարող եք մի նոր channel բացահայտել։
Եվ որպեսզի Ձեզ այլևս չտանջի «Ի՞նչ գիրք կարդալ» հարցը, ապա առաջարկում ենք հետևել մեր առաջարկած channel-ներին ?
Книжный лис – Ընթերցասերների շրջանում Telegram-ի ամենատարածված channel-ն է
Լեյսյան՝ channel-ի հեղինակը, պարբերաբար պատմում է տարբեր գրքերի, կոմիքսների և ժամանակակից գրականության ուղղությունների մասին։
Այստեղ հեշտությամբ կգտնեք ամենաբարդ հարցի պատասխանը, քանի որ հեղինակը հաճախ է տեղադրում գրքերի թեմատիկ ցուցակներ բազմազան թեմաներով՝ սեր, ճանապարհորդություն, քաղաքականություն և այլն։
Նույնիսկ ավտոարշավների մասին գրքերի ցուցակ ունի հեղինակը․ այնպես որ հետևե՛ք Լեյսյային և ազատվե՛ք գիրք ընտրելու խնդրից։
Читаем деткам – Այս channel-ում հեղինակը գրում է այն բոլոր գրքերի մասին, որոնք ըստ իրեն կարելի է, նույնիսկ պետք է կարդալ երեխաների համար։
Այստեղ կարող եք գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են օրինակ, թե երեխայի տարիքին համապատասխան ինչ գիրք ընտրել, ինչպես երեխաների մոտ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնել, տվյալ ստեղծագործության, որ թվականի հրատարակչությունն ընտրել ու ինչու և այլն։
Книжное братство – Այս channel-ը ամեն օր ներկայացնում է մի գիրք և նույնիսկ տրամադրում այն բեռնելու հղումը epub ֆորմատով։
Այնպես որ, հեշտությամբ կարող եք ծանոթանալ Ձեր նախընտրած գրքի նկարագրությանը և միանգամից բեռնել այն։
Booker – Լրագրող Միխայիլ Սապիտոնը, ով շատ է սիրում գրքերն ու այն ամենն ինչ կապված է դրանց հետ, գրեթե ամեն օր իր այս channel-ում հրապարակումներ է անում գրքերի, դրանց վերաբերող բլոգերի մասին, ներկայացնում է թեմատիկ ընտրանիներ և նոր գրքերի նկարագրություններ, ինչպես նաև օգտակար հղումներ, նորություններ և այլն։
Բացի այդ հեղինակը հաճախ է իր հետևորդներին ներկայացնում Telegram-ի հետաքրքիր channel-ները։
Books – Այստեղ կարող եք գտնել հետաքրքիր մեջբերումներ, գեղեցիկ ստեղծագործություններ, գրողների կյանքից հետաքրքիր պատմություններ և այլն։
Channel-ի հեղինակները նույնիսկ պարբերաբար տեղադրում են հայտնի գրողների ոչ այդքան տարածված նկարները։
BookBot – Այս բոտը կօգնի հեշտությամբ գտնել ցանկացած գեղարվեստական գիրք։ Որոնումը սկսելու համար ուղղակի start հրահանգը տվեք, որից հետո բոտը կառաջարկի գրել գրքի կամ հեղինակի անունը։
Գիրքը գտնելուց հետո բոտը Ձեզ կներկայացնի այն բեռնելու հղումը epub ֆորմատով։
Դե իսկ նմանատիպ մեկ այլ բոտի մասին արդեն խոսել ենք։ Կարող եք ընկերանալ նաև Flibusta-ի հետ, որը նույնպես կգտնի և կուղարկի Ձեր նախընտրած գիրքը։
Незнайка – Իրականում այս channel-ը դեռևս այդքան էլ հայտնի չէ, բայց ընթերցասերներին կհետաքրքրի ))
Channel-ի հեղինակը, ինչպես և մյուսները պարբերապար կիսվում է իր ընթերցած ստեղծագործությունների նկարագրություններով, կարծիքներով և ներկայացնում է հետաքրքիր ցուցակներ։
Прочитала и написала – Եվս մի channel, որտեղ հեղինակը ներկայացնում է իր ընթերացած գրքերը և կիսվում իր կարծիքով, թե որ գրքերն են ըստ իրեն լավը, որը վատը, որոնք արժի կարդալ կամ որոնց վրա ժամանակ չկորցնել։
Հետևե՛ք այս channel-ներին, ընկերացեք բոտերի հետ և ազատվեք հավերժ տանջող «Ի՞նչ գիրք կարդալ» հարցից։
Leave a Reply