
Յուրաքանչյուր արդյունավետ առաջխաղացման հիմքում ճիշտ կառուցված ռազմավարությունն է, որն էլ կատարյալ չի կարող համարվել առանց համապատասխան վերլուծություն։
Ուստի 2018-ի համար Ձեր ռազմավարությունը մշակելիս առաջարկում ենք հաշվի առնել այս տվյալները ?
1. Ժողովրդագրական տվյալներ
Facebook-ում են գրանցված ինտերնետ օգտատերերի տղամարդկանց 75%-ը, իսկ կանանց՝ 83%։
Իսկ այս հարթակում գրանցված օգտատերերից էլ 52%-ն են կանայք կազմում, տղամարդիկ՝ 48%։
Իսկ եթե ВКонтакте-ի լսարանին դասակարգենք ըստ եկամուտների, ապա կստանանք հետևյալ պատկերը՝ գումարը բավականացնում է միայն սննդի համար – 2,5 միլիոն, գումարը բավականացնում է սննդին և հագուստին – 18,6 միլիոն, կարող են իրենց թույլ տալ թանկարժեք իրեր – 16,7 միլիոն, գումարն ամբողջովին բավականացնում է – 0,28 միլիոն։
OK -ում պատկերն այլ է․ այստեղ ցուցանիշներն ավելի ցածր են ՝ գումարը բավականացնում է միայն սննդի համար – 2,3 միլիոն, գումարը բավականացնում է սննդին և հագուստին – 13,6 միլիոն, կարող են իրենց թույլ տալ թանկարժեք իրեր –9,7 միլիոն, գումարն ամբողջովին բավականացնում է – 0,09 միլիոն,
Երևի գաղտնիք չենք բացահայտնի, եթե նշենք, որ Instagram-ն ավելի շատ կանայք են օգտագործում՝ 38%, տղամարդիկ 26% են կազմում:
Ինչ վերաբերում է Twitter-ին․ այս նոր սերդի 81%-ը օրական ամենաքիչը մեկ անգամ մտնում են այս սոց․ ցանց։
Այս հարթակը կարծես կանայք և տղամարդիկ գրեթե հավասարապես են օգտագործում` 24% կանայք, 25% տղամարդիկ։
Հաշվի առե՛ք այս ցուցանիշները Ձեր սոցիալական արշավները, ռազմավարությունները և վերլուծությունները կազմելիս։ Պարզե՛ք, որ սոց․ հարթակն է օգտագործում Ձեր թիրախային լսարանը և օգտագործե՛ք այն արդյունավետ։
2. Օգտագործման տվյալներ
Մոբայլ օգտատերերի ներգրավվածությունն ամենալավն ապահովում է ВКонтакте-ը՝ ամսական ներգրավվածությունը 77%, իսկ օրական՝ 55%։ Բացի այդ, օգտատերերն ամեն օր մոբայլով միջինը 26 րոպե են ծախսում այս հարթակում, իսկ համակարգչով՝ 34 րոպե։
Չնայած վերջին թարմացումներից հետո, երբ սոց․ ցանցը որոշեց սահամանափակել երգերի հասանելիությունը, հատկապես մոբայլ օգտատերերի մի մասը որոշել էր հրաժարվել այս հարթակից, բայց ընկերությունը պարբերաբար փորձում է նոր հնարավորություններ և հետաքրքրություններ ստեղծել իր օգտատերերի համար։
Ամսական ակտիվ օգտատերերի քանակը հասնում է 97 միլիոնի։
Մեկ այլ հսկա սոց․ հարթակի՝ Facebook-ի 1,37 միլիարդ օգտատերեր էլ ամեն օր ակտիվ օգտվում են այս ցանցից ըստ 2017-ի վերջի տվյալների։ Ի դեպ, օրական ակտիվ օգտատերերն էլ կազմում են ամսական ակտիվ օգտատերերի 66%-ը։
OK-ում գրանցումները ավելացել է 13%-ով, և այժմ սոց․ ցանցը 330 միլիոն օգտատեր ունի։ Ավելացել է նաև սոց․ ցանցի բջջային հավելվածի օգտատերերի քանակը․ անցած տարվա համեմատ 11% աճ է գրանցվել։
17%-ով ավելացել է նաև բջջայինով սոց․ ցանց մուտք գործած ամսական օգտատերերի քանակը և հասել 33 միլիոնի։
Instagram-ի մասին խոսք չկա, օգտատերերի 51%-ը ամեն օր մտնում է սոց․ ցանց, իսկ 35%-ն էլ օրը մի քանի անգամ։
3. Բիզնես տվյալներ
Բջջային գովազդի մասին խոսելիս, եկեք սկսենք Instagram-ից․ այս հարթակը միայն բջջային գովազդից ստանում է տարեկան 595 միլիոն դոլար, որը գնալով աճում է։
Իր 12 տարվա պատմության մեջ առաջին անգամ շահույթով է տարին ավարտել Twitter-ը։ Չնայած նրան, որ ընկերության ղեկավարությունը լքեց այն, համեմատ նախորդ տարվա այս սոց․ ցանցի եկամուտը աճել է 8%-ով։
Դե իհարկե, բիզնեսի առաջխաղացման ժամանակ անտեսել Facebook-ն ու հատկապես այս հարթակի գովազդները անհնար է։ Ավելի քան 50 միլիոն ընկերություն է օգտագործում Facebook-ի բիզնես էջերը, իսկ 2 միլիոնն էլ օգտագործում են այս հարթակը գովազդի համար։
Ըստ Forbes-ի 2017-ի առաջին կիսամյակի ընթացքում ընկերության եկամուտը ավելացել է 47%-ով։
Forbes-ը նաև նշում է, որ ողջ գովազդային եկամուտի 87%-ը կազմել է Facebook-ի մոբայլ գովազդը։
Ի դեպ, չափահաս օգտատերերի 56%-ը գրանցված է միաժամանակ մի քանի սոց․ ցանցերում։
4. Բովանդակային տվյալներ
Ինչ վերաբերում է բովանդակությանը․ այստեղ պատկերը խճճված է )
Օրինակ ВКонтакте -ում օրական 17 միլիոն հրապարակում է լինում, գրվում է 27 միլիոն մեկնաբանություն, դրվում միլիարդ լայք, գրվում 6 միլիարդ նամակ և դիտվում մոտ 400 միլիոն տեսանյութ ու 9 միլիարդ հրապարակում։
Վիզուալ կոնտենտը ինչպես միշտ առաջատար դիրքերում է և համարվում է օգտատերերի ուշադրության գրավվման լավագույն միջոցը։ Այսպես, Twitter-ում պատկերներով թվիթերը 18%-ով ավելի շատ ներգրավվածություն են ունենում, քան առանց պատկերինը։
Իսկ դրանց մեջ էլ կարծես գերակշռում են սնունդը և նորաձևություն վերաբերող նկարները․ Pinterest-ում սննդին են վերաբերում 100 միլիոն, իսկ նորաձևությանը 146 միլիոն հրապարակում։
Instagram-ում ևս ամենատարածվածը սննդի, մանսավորապես պիցցայի, սուշիի և սթեյքի նկարներն են։
Հրապարակումների աճ է գրանցվել OK-ում՝ նախորդ տարվա համեմատ 20%-ով աճել է հեղինակային հրապարակումները։ Աճել է նաև տեսանյութերի դիտումները՝ 30%-ով ավելացել է տեսանյութեր դիտող օգտատերերի քանակը, իսկ բջջայիններից տեսանյութերի բեռնումն էլ ավելացել է 56%-ով։
OK-ում տեսանյութերը օրական ունենում են 500 միլիոն դիտում, ինչը համեմատ նախորդ տարվա աճել է 60%-ով։
Տեսանյութերն ակտիվ ցուցադրվում են նաև Facebook-ում․ այստեղ օրական դիտվում է մոտավորապես 100 միլիոն ժամ տեսանյութեր։
Այնպես որ, Ձեր բիզնես առաջխաղացման ռազմավարությունը մշակելիս ուշադրություն դարձրեք վիզուալ կոնտենտին, որպեսզի կարողանաք հեշտությամբ գրավել Ձեր թիրախային լսարանի ուշադրությունը։
Իսկ վիզուալ կոնտենտի պատրաստման հարցում Ձեզ օգնության կգա մեր առաջարկած գործիքների շարքը։
Ինչ վերաբերում է live-երին, ապա դրանք գրեթե բոլոր հարթակներում շարունակում են մնալ առաջնային դիրքերում և համարվում են օգտատերերի ներգրավվման լավագույն եղանակներից մեկը։
Վերլուծե՛ք, բացահայտե՛ք, թե որ հարթակներն են Ձեր բիզնեսին առավել հարմար և օգտվելով զանազան ցուցանիշներից, գործիքներից և հնարավորություններից կազմեք առաջխաղացման իդեալական ռազմավարություն։
Leave a Reply