
Բարի գալուստ ապագա ?
Facebook-ը սկսել է ճանաչել GITF 2.0 ֆորմատը, որն էլ հնարավորություն է տալիս 3D ֆորմատով հրապարակումներ անել։
Ընկերությունը նշել է, որ այս քայլով իրենք լայն հնարավորություններ են տալիս հատկապես դիզայիներներին և նկարիչներին, ովքեր կարող են այսուհետ էլ ավելի հետաքրքիր և որակյալ կոնտենտ հրապարակել։
Արդեն իսկ շատ բրենդներ, այդ թվում LEGO-ն , Jurassic Park-ը, Sony-ն, Wayfair-ը փորձարկել են այս նոր ֆունկցիան և 3D հրապարակումներով կիսվել։
Ընկերությունը նշում է, որ կարող եք ուղղակի 3D Connect հավելվածի միջոցով (որը հասանելի է Sony Xperia XZ1 , XZ1 Compact և XZ Premiumց հեռախոսների համար ) 3D նկարներ նկարել և կիսվել դրանցով Facebook-ում։
Բանն այն է, որ Sony-ին համարվում է Facebook-ի ամենաառաջին գործընկերներից մեկը, ուստի պատահական չէ, որ ընկերությունը առաջնահերթություն է տվել նրան։
Բայց շուտով այս ֆունկցիան կկարողանան կիրառել բոլորը։ Հուսանք շատ շուտով ))
Leave a Reply