Instagram-ի նորահայտ թշնամին՝ Vero

Վերջին շրջանում համացանցում, հատկապես անգլալեզու օգտատերերի շրջանում ակտիվորեն տարածվում է նոր հավելված, որն առավել հայտնի է դառնում որպես Instagram-ի թշնամի։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  VERO

Խոշոր լրատվական ընկերությունները հենց այդպես էլ նշում են ծրագրի մասին խոսելիս՝ հավելելով, որ Instagram-ից մասայական արտագաղթ է տեղի ունենում դեպի այս նոր ծրագիր, իսկ բլոգերները, լրատվական կայքերն ու բրենդերը արդեն իսկ գրանցվել և ակտիվորեն օգտագործում են այն։

Vero-ն ի հայտ է եկել 2015-ին, բայց անհավանական տարածում է ստացել վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Եվ հենց իր անհավանական զարգացման պատճառով էլ ծրագիրը ժամանակ առ ժամանակ սկսում է դանդաղ աշխատել (մեզ մոտ գրանցվելիս առաջացան խնդիրներ)։

Միայն պատկերացրեք․ օրական 500-600 հազար բեռնում է ունենում, և այդ թիվը շարունակում է աճել։

Հիմա ամենակարևոր փոստերից մեկը․ Vero-ում գովազդ չկա, և ասում են չի էլ լինի։

Նշվում է, որ սկզբնական շրջանում գրանցումը լինելու է անվճար (տեսակետ կա, որ առաջին միլիոն գրանցվողները), հետո ընկերությունը որոշել է սահմանել տարեկան անդամության վճար։ Բայց թե որքան կարժենք այն, հայտնի չէ։

Այստեղ չկա ոչ մի բարդ ալգորիթմ, թաքնված կոնտենտ, վճարովի կոնտենտ․ ամեն ինչ պարզ է և հասանելի։

 

Այստեղ հասանելի է կոնտենտի 6 տեսակ

Ֆոտո/ վիդեո –  Կարող եք մինչև 9 նկարից բաղկացած հրապարակում անել նկարագրությունով և հեշթեգներով։ Տեսանյութերի երկարության մասին դեռևս շատ բան հայտնի չէ, բայց հանդիպել են 15 րոպեանոց տեսանյութեր։

Հղում – Կիսվեք հղումներով․ ի տարբերություն Instagram-ի այստեղ կարիք չկա ունենալ 10 հազար հետևորդ հղում տեղադրելու համար։

Երաժշտություն – Համակարգը  iTunes-ի հետ է կապվում, ուստի որևէ երաժտության հրապարակումը կպահանջի ընդամենը մի քանի կոճակի սեղմում։

Ֆիլմ/ սերիալ – Ֆիլմեր էլ կարող եք հրապարակել themoviedb.org-ի միջոցով և օրինակ խորհուրդ տալ, կիսվել տպավորություններով կամ նշել, որ ցանկանում եք դիտել։

Գրքեր – Համակարգը կապված է նաև iBooks-ի հետ, որն էլ հնարավորություն է տալիս միանգամից տեղադրել ցանկացած գիրք։

Վայր – Կարող եք ավելացնել միլիոնավոր գեոթեգերից մեկը, ավտոմատ ընտրել Foursquare-ից կամ Bing-ից առաջարկվող նկարներից մեկը կամ ավելացնել սեփական նկարները։

 

Լսարանը կարող եք բաժանել 4 խմբի՝ մոտ ընկերներ, ընկերներ, ծանոթներ և հետևորդներ ու ըստ դրա էլ նշել հրապարակումների հասանելիությունը։

 

Ինտրենետ-խանու՞թ

Դեռևս շատ տեղեկություն չունենք այս ֆունկցիայի մասին, բայց այն դեռ քիչ օգտատերերի է հասանելի։ Հնարավոր է, որ նույնիսկ հետագայում հայտնվեն բիզնես էջեր։

Եվ այսպես, Դուք ստեղծում եք հրապարակում, որը կարող եք ձևափոկել և առանձին էջի տեսք տալ։ Ավելանում է գլխավոր նկար, նկարագրություն, ապրանքների ցուցակ, որոնք կարող եք գնել անմիջապես համակարգի միջից։

Այսինքն՝ այստեղ ապրանքների զաբյուղ է լինում, որտեղ էլ և ավելանում են Ձեր նշած ապրանքները։ Դրանից հետո նշում եք առաքման հասցեն, վճարման եղանակը և շնորհավորում ենք՝ Դուք գնում եք կատարել համակարգի միջոցով։

 

 

Եթե ամփոփենք, ապա Vero-ն սոցիալական ցանց է, որն իր մեջ է միավորել գրեթե ամեն ինչ։

Կարող եք կիսվել ֆիլմի տպավորությամբ, տեղադրել որևէ երգ, հղում, նկար․ մի խոսքով ամեն ինչ։

Այստեղ միայն բոտեր չկան, դեռ չկան ))

Vero-ն ակտիվորեն գովազդվում է նաև Instagram-ում․ ներկա պահին #vero հեշթեգով հրապարակումների թիվը հասնում է մոտ 514 հազարի․

 

Օգտատերերը տեղադրում են Vero-ի իրենց էջի տվյալները և կոչ անում հետևել իրենց նաև այնտեղ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*