Viber-ի թաքնված գաղտնիքները

Այսօր մեսենջերները ներխուժել են մեր կյանք ու տեղ գտել գրեթե բոլորի սմարթֆոններում։

Ինչպես ցույց տվեցին վերջին տվյալները Հայաստանում ամենատարածված մեսենջերն է համարվում Viber-ը։

Ու չնայած այն արդեն հասցրել է սիրվել օգտատերերի կողմից, միևնույն է օգտատերերի մեծ մասը ծանոթ չեն Viber-ի բոլոր թաքնված գաղտնիքներին։

Եկեք միասին ծանոթանանք ?

1. Թաքցրե՛ք Ձեր վերջին մուտքի մասին տեղեկությունը

Շատերը ցանկանում են թաքցնել մյուսներից իրենց վերջին մուտքի մասին տեղեկությունը, իսկ դրա համար ուղղակի պետք է կարգավորումների բաժնից ընտրել «Конфиденциальность»-ը և անջատել «В сети» կարգավիճակը։

 

2. Թաքցրե՛ք նամակների դիտման մասին տեղեկությունը

Որպեսզի այլ օգտատերերը չիմանան, որ Դուք կարդացել եք իրենց ուղարկած նամակը, ուղղակի մտեք կարգավորումների բաժնից «Безопасность» և հանեք կարդացած նամակների մասին տեղեկության կետի դիմացի նշանը։

 

3. Ինչպես ավելորդ չծանրաբեռնել հեռախոսի հիշողությունը

Viber-ի նկարներն ու տեսանյութերը որպես կանոն պահպանվում են հեռախոսի հիշողության մեջ։ Ուստի որպեսզի չծանրաբեռնեք Ձեր հեռախոսի  հիշողությունը, կարող եք ուղղակի անջատել այդ ֆունկցիան։

Կարգավորումներից ընտրեք «Мультимедиа» բաժինը և անջատեք «Сохранять в галерею» ֆունկցիան։

 

4.  Նամակների կրկնօրինակներն ուղարկե՛ք էլ. հասցեին

Եթե ցանկանում եք Ձեր համակարգչի վրա ունենալ նամակների կրկնօրինակները, ապա ուղղակի կարող եք ուղարկել նամակագրությունը Ձեր էլ.  փոստին։

Մտեք կարգավորումների բաժին, այնուհետև  «Вызовы и сообщения» և «Отправить журнал сообщений» ։ 

 

5․ Փակե՛ք Ձեր պրոֆիլի նկարը անծանոթ օգտատերերից

Եթե չեք ցանկանում, որ Ձեր պրոֆիլի նկարը տեսնեն բոլոր օգտատերերը, ապա կարող եք մտնել կարգավորումների բաժին և «Конфиденциальность» -ից ընտրել «Фото профиля» և «Никто»։ 

Դրանից հետո այն օգտատերերն, ովքեր չկան Ձեր կոնտակտների մեջ, չեն տեսնի Ձեր նկարը։

 

6. Անջատե՛ք «Использует приложение» ստատուսը

Եվ մի հնարք․ գրեթե բոլոր ծրագրերն ու խաղերը, ոորնք տեղադրում եք հեռախոսի վրա սինխրոնիզացվում են Viber-ի հետ։ Դրա հետևանքով էլ այդ տեղեկատվությունը հասանելի է դառնում Ձեր բոլոր կոնտակտներին։

Այս ֆունկցիան անջատելու համար այցելեք կարգավորումների բաժին և «Конфиденциальность»-ից ընտրեք «Использует приложение» կետն ու հանեք դիմացի նշանը։

 

7. Տեղադրե՛ք գաղտնաբառ

Եթե չեք ցանկանում, որ որևէ մեկը կարդա Ձեր նամակները, ապա կարող եք ուղղակի գաղտաբառ տեղադրեք Viber-ի վրա։

Որպես այդպիսի ֆունկցիա այս մեսենջերը չունի, բայց նմանատիպ ծրագրերը հեշտությամբ կարող եք բեռնել և հանգիստ օգտագործել։

 

 

Իսկ վերջում, օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն կարող եք գտնել նույնիսկ Viber-ում, ուղղակի հետևե՛ք մեր channel-ին ?  Smartology

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*