
Չնայած վերջին շրջանում Instagram-ում Giveaway մրցույթները հաճախ են հանդիպում և լայն տարածում են գտել, օգտատերերի մի մասն այդքան էլ ծանոթ չի դրան։
Եկեք հասկանանք՝ Ի՞նչ է Giveaway-ը ?
Giveaway -ը Instagram-ում տարածված մրցույթի տեսակ է․ պատրաստվում է հատուկ landing page, նկարագրությունում տեղադրվում են մրցույթի պայմանները և նշվում են մրցույթի հովանավորների էջերը։
Օրինակ՝
- Նշվում է մրցանակը,
- Մասնակցելու համար առաջարկում են Follow անել հովանավորների էջերը,
- Եվ Comment-ում նշել ընկերոջը
Բայց պարտադիր չէ, որ մրցույթին մասնակցելու համար follow-ն կամ like-ը պարտադիր պայման չեն․ լինում են դեպքեր, երբ մասնակցից պահանջվում է իր էջում տեղադրել ենթադրենք հովանավորի հագուստով կամ որևէ այլ ապրանքի նկար և նշել համապատասխան էջը։
Giveaway-ի հաղթողը, որպես կանոն, ընտրվում է պատահականության սկզբունքով նման մրցույթների համար նախատեսված հատուկ համակարգերի միջոցով։ Նույնիսկ ընտրության ընթացքը ուղիղ եթերով ցուցադրվում է, որպեսզի մասնակիցները համոզվեն, որ այն արդար է ընթանում։
Giveaway-ի մրցանակը հիմնականում լինում է նյութական։ Ուշադրություն դարձրեք, որ մրցանակը չլինի շատ էժան կամ ոչ պետքական իր, որը չի հետաքրքրի օգտատերերին։ Այն պետք է լինի բավականին արժեքավոր, որպեսզի կարողանա գրավել օգտատերերի ուշադրությունը և դրդել մասնակցել մրցույթին։
Giveaway-ը հայտնի էր իր մեծ զեղչերի շնորհիվ, բայց այժմ այն մասնակիցների շրջանում ավելի շատ հետաքրքրության է արժանանում իր խաղարկվող նվերների շնորհիվ։
Giveaway-ը ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ օրինակներին՝
Leave a Reply