
Շարունակում ենք ներայացնել Telegram-ն ու նրա հետաքրքիր ու օգտակար channel-ները և բոտերը:
Հիշու՞մ եք նախկինում խոսել ենք գրքերի, մարքեթինգի ու բիզնեսի և այլ թեմաներով channel-ների մասին:
Այսօր կներկայացնենք հերթական channel-ների շարքը, որը հաստատ Ձեզ դուր կգա ?
Ֆիլմեր
Telegram movies – Հեղինակը իր channel-ում ներկայացնում է ֆիլմերիի նկարագրությունը, ժանրը, սյուժեն, տևողությունը և նույնիսկ տեղադրում է դրանց տեսանյութերը: Այնպես որ կարող եք այլևս ժամանակ չկորցնել ֆիլմը գտնելու համար, այլ հենց տեղում դիտել:
Գիտեիք չէ՞, որ Telegram-ում կարող եք ֆիլմեր դիտել ։)
Кинокляча – Հեղինակը պարբերաբար կիսվում է տարբեր ֆիլմերից ստացած տպավորություններով և կարծիքներով: Հատկապես նրա ուշադրության կենտրոնում են հայտնվում նոր դուրս եկած ֆիլմերը, այնպես որ կարող եք օգտվել այս channel-ից հերթական ֆիլմն ընտրելուց առաջ:
Кинокритик – Եթե ցանկանում եք Ձեր ժամանակը զուր չվատնել ոչ այդքան հաջող ֆիլմի վրա, ապա այս channel-ը հենց Ձեզ համար է: Հեղինակը կիսվում է իր կարծիքով և վերջում հավելում արժի դիտել ֆիլմը, թե ոչ:
Смотреть и видеть – Ֆիլմի լեզուն հասկանալու համար լավագույն տարբերակը դրան ամբողջությամբ ծանոթանալն է. բացի ֆիլմի սյուժեից, հեղինակը խոսում է նաև դրա ռեժիսորի, օպերատրի աշխատանքների և սցենարիստի հմտությունների մասին:
Երաժշտություն
Музыка – Նոր հիթեր, ամենատարածված և սիրված երգեր և հենց տեղում լսելու կամ բեռնելու հնարավորություն: Երաժշտասերնե՛ր, միացե՛ք 🙂
Музыка от душu – Մի՛ լսեք մարդկանց, լսեք երաժշտություն. այս կարգախոսն ունի channel-ի հեղինակը:
Հեղինակը բացի երգերից, պարբերաբար տեղադրում է նաև տարբեր երգերից ցիտատներ և նկարներ:
Rock music – Միգուցե Դուք rock-ի սիրահար եք: Բոլոր հայտնի ռոք խմբերի կատարումները կարող եք գտնել այստեղ: Ստացե՛ք Ձեր օրական ռոքի չափաբաժինը ))
MiyaGi – Իսկ Miyagi-ի սիրահարներ ունե՞նք: Արտիստի երկրպագուներ այս channel-ը հատուկ Ձեզ համար է:
Black Star – Black Star-ի երկրպագուներ հաստատ կգտնվեն ))
Նորություններ, երգերի և տեսահոլովակների պրեմերիաներ, նկարներ և ամեն-ամեն ինչ ռուսական ամենահայտնի և սիրված խմբերից մեկի մասին:
Սպորտ և առողջ ապրելակերպ
Мир Фитнеса – Ցանկանու՞մ եք վարել առողջ ապրելակերպ: Մարզումներ, օգտակար բաղադրատոմսեր, մոտիվացիա, մի խոսքով այն ամենն ինչ պետք է առողջ ապրելակերպ սկսելու համար: Ժամանակ մի կորցրեք 😉
BODY MANIA – Մարզվե՛ք ճիշտ: Այս channel-ը կօգնի Ձեզ խուսափել սխալներից, այստեղ կգտնեք ինչպես մարզումների նկարներ, այնպես էլ ուսուցողկան տեսանյութեր:
Sports Body – Ձեր մարզիչը Telegram-ում. այստեղ կգտնեք մարզիչների խորհուրդներ, մարզումների ծրագրեր, ուսուցողական նկարներ և այլն:
Eurosport.ru – Սպորտային բոլոր նորությունները. հեղինակը ներկայացնում է նորությունները սպորտի մասին: Կարող եք այսուհետ TV-ի փոխարեն սպորտի մասին նորություններին հետևել այս channel-ի միջոցով:
Իսկ մենք հիշեցնենք, որ Smartology-ին կարող եք հետևել նաև Telegram-ում 🙂
Leave a Reply