Նոր գործիք Facebook-ում՝ Messenger Broadcasts

Facebook-ը փորձարկում է իր  հերթական նորամուծությունը՝ Messenger Broadcasts.

Գործիք, որը հենց Facebook-ում կկազմակերպի նամակների ավտոմատ առաքումը․ դեռևս նոյեմբերի ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ստեղծել մի այնպիսի գործիք, որը կոգներ ավտոմատացներ կոմունիկացիան ։

Messenger Broadcast Composer -ը դեռևս անվճար է, բայց հասանելի է միայն որոշակի էջերի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Թայլանդում։

Messenger-ն իհարկե թույլ չի տա, որ բիզնես էջերը նյարդայնացնեն օգտատերերին և հաճախակի սպամ անեն։ Համակարգը նամակների քանակի սահմանափակումներ ունի, և բացի այդ հնարավոր չի նամակ գրել այն օգտատերերին, ովքեր նախկինում որևէ շփում չեն ունեցել էջի հետ։

 

 

 

Այս նոր գործիքը հնարավորինս պարզ է և շատ հարմար․ առանց որևէ այլ ծրագրի, առանց հատուկ կոդերի կարող եք ստեղծել նամակաների առաքում․ ուղղակի գրվում է տեքստը, ավելացնում եք նկար և CTA կոճակը։

 

 

Հիշեցնենք, որ Messenger-ի օգտատերերը հասել են 1․3 միլիարդի, և այս թիվը շարունակ աճում է։

 

Ի դեպ, եթե կցանկանաք հասկանալ թե այս համակարգն ինչպես է աշխատում, պարզապես անծեք այս հղումով`    https://m.me/smartology.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*