9 խորհուրդ Facebook-ում օրգանիկ ներգրավվածություն ապահովելու համար

Facebook-ի ալգորիթմի վերջին փոփոխությունների արդյունքում մի շարք ընկերություններ լուրջ խնդիրների առաջ կանգնեցին։

Վերջին փոփոխություններից հետո օգգտատերերին ավելի շատ ցուցարվում են իրենց ընկերների հրապարակումները, ուստի բիզնես էջերի հրապարակումների օրգանիկ ներգրավվածությունը զգալիորեն նվազել է։

Եկեք միասին ուսումնասիրենք, թե այս նոր ալգորիթմի պայմաններում ինչպես կարող եք ներգրավել օգտատերերին առանց գովազդային արշավների։

 

1. Հրապարակե՛ք այնպիսի կոնտենտ, որը օգտատերերին կդրդի պատասխան գրել

Փորձե՛ք կենտրոնանալ քննարկումների և օգտատերերի հետ փոխազդեցության վրա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Facebook-ի ալգորիթմը ուշադրություն է դարձնում օգտատերերի վարքագծին․ բայց դա աենևին էլ կարող է լայքերը կամ կիսումները չլինել։ Ամենայան հավանականությամբ արդեն իսկ հաշվի են առնում մեկնաբանությունները և դրանց պատասխանները:

Այսինքն Ձեր հրապարակումները պետք է կարողանան քննարկում առաջացնել, պետք է օգտատերերը ցանկություն ունենան մեկնաբանել և քննարկել առաջարկված թեման:

 

2. Ավելի շատ ուշադրություն դարձրե՛ք օգտատերերի հրապարակումներին

Նոր ալգորիթմը օգտատերերի հրապարակումներին ավելի շատ կարևորություն է տալու, քան բրենդների: Ուստի պետք է ստեղծեք այնպիսի մթնոլորտ, այնպիսի քայլեր ձեռնարկեք, որ մարդկանց դրդեք իրենց էջերում բրենդային կոնտենտի հրապարակմանը:

Չմոռանաք նաև, որ օգտատերերը պետք է անպայման հղում տան Ձեր ընկերությանը, որպեսզի էջի օրգանիկ ներգրավվածությունը աճի:

 

3. Մոտիվացրե՛ք աշխատակիցներին հրապարակումներ անել

Այսօր գրեթե բոլոր աշխատակիցները գրանցված են սոց. ցանցերում, ուստի ճիշտ և գրագետ մոտեցում գտնելու դեպքում կարող եք օգտագործել նաև այս ռեսուրսը:

Այսօր շատ խոշոր ընկերություններ մոտիվացնում են իրենց աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իրենց անձնական էջերով խոսեն ընկերության մասին: Այս ամենը կարելի իրականացնել մադկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի և վաճառքի բաժինների ճիշտ աշխատանքի շնորհիվ:

 

4. Հրապարակե՛ք հետաքրքիր և օգտակար կոնտենտ

Facebook-ը պլանավորում է նվազեցնել վիրուսային, ինչպես նաև անհետաքրքիր բովանդակությամբ տեսանյութրի դիրքերը: Այժմ առաջնահերթություն է տրվելու այն տեսանյութերին, որոնք ակտիվ քննարկումներ կունենան:

Ենթադրեք կարող եք նկարահանել տեսանյութեր, որոնք որևէ հարց կտան կամ որևէ խնդրի քննարկում կլինի: Փորձե՛ք հասկանալ, թե ինչպես կարող եք օգտատերերի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունենալ:

 

5. Հաճախակի live-եր արե՛ք

Ինչպես և նախորդ տարի ուղիղ եթերները շարունակում են ակտիվ ներգրավվածություն ապահովել և առաջնային դիրքեր զբաղեցնել:

Բացի այն, որ ուղիղ եթերի սկսվելուն պես Ձեր հետևորդները ծանուցում են ստանում, Facebook-ը դրանց ավելի շատ կարևորություն է տալիս, քան սովորական տեսանյութերին: Ուղիղ եթերները մի քանի անգամ ավելի շատ փոխազդեցություն են ունենում, քան տեսանյութերը:

Իսկ եթե դեռ չեք օգտագործում այս հնարավորությունը, ապա հիմա հենց ճիշտ ժամանակն է սկսել:

 

6. Կազմակերպե՛ք շոուներ

Ինչպես են անում հեռուստատեսությունում, նախապես հայտարարում են, նշում օր ու ժամ և աշխատում նույն ծրագիրը նույն ժամին հեռարձակել։

Նույնը կարող եք անել Դուք․ նախապես կարող եք տեղեկացնել օգտատերերին ինչպես ուղիղ եթերների, այնպես էլ ենթադրենք որևէ կարևոր հրապարակումների մասին։

Նախ օգտատերերը կսպասեն և ավվելի հակված կլինեն հրապարակումը բաց չթողնելու, և բացի այդ եթե ենթադրենք ամեն շաբաթ նույն օրը նույն ժամին պլանավորեք, ապա օգտատերերը կսովորեն, որ ժամին հրապարակում ունեք և կաշխատեն բաց թողնել այն։

 

7. Ներգրավվածություն ապահովեք խմբերի միջոցով

Երբեմն հետևորդների հետ փոխազդեցության ամենաարդյունավետ միջոցն է դառնում խումբը։ Խմբում կարող եք տեղադրել Ձեր հրապարակումները, բացի այն որ խմբի հրապարակումներն ունենում են ավելի բարձր դիրք, դրա անդամներն էլ ստանում են ծանուցում նոր հրապարակման մասին։

Իսկ եթե Ձեր էջին դեռևս չեք կցել խումբ կամ չգիտեք, թե ինչպես էջին կցել խումբ, ապա կարող եք քայլերին ծանոթանալ այստեղ։

 

8. Օգտվե՛ք չատբոտերից

Բոտերի արդյունավետության մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։

Բոտերի օգնությամբ ենթադրեք կարող եք մեկնաբանությունների հարթակից օգտատերերին տեղափոխել հաղորդագրությունների բաժին։ Բացի այդ եթե կարողանաք հետաքրքիր և գրավիչ հաղորդակցություն ստեղծել, ապա օգտատերերը հաճույքով կշփվեն Ձեր բոտի հետ։

Իսկ եթե դեռևս չունեք Ձեր չատբոտը, ապա կարող եք օգտվել այստեղ նշված հարթակներից։

 

 

9. Փորձարկե՛ք

Նախքան հրապարակում անելը համոզվե՛ք, որ այն իրոք կհետաքրքրի Ձեր լսարանին։ Հիշե՛ք որ եթե հրապարակումը այդքան էլ հաջող չեղավ, այն կանդրադառնա նաև այլ հրապարակումների տարածման վրա։

Ուստի մինչև հրապարակում անելը կիսվեք կոնտենտով գործընկերների, ընկերների կամ ֆոկուս խմբի հետ և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարեք։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*